Մեղուների մասին

4 Feb

 _____________________14 ___________71miodՄեղուն միակ էակն է աշխարհում, որի արուն՝ բոռը զուգավորումից հետո սատկոմ է

Մեղվամայրը բեղմնավովում է միայն դրսում:

Մեղվամոր բեղմնավորումը ոչ ոք չի տեսնում:

Մեղվամայրը բեղմնավորվում է կյանքում միայն մեկ անգամ:

Բեղմնավորվում է միայն մեկ բոռի հետ:

Բեղմնավորվում է միայն օդում:

Միակ էակն է աշխարհում, որի արուն՝ բոռը զուգավորումից հետո սատկոմ է:

Մեղվամայրը մեկ անգամ բեղմնավորվելով ՝ ողջ կյանքում 4-5 տարի ձու է ածում:

Մեղվամայրը ուզած ժամանակ կարող է աճեցնել ցանկացած սեռի սերունդ, ցանկացած ձուն կարող է դնել ցանկացած բջջում:

Մեղվամայրը օրը մինչև չորս հազար ձու է ածում:

Մեղվամայրը գարնանից մինչև աշուն ածում է 150-200 հազար ձու:

Ինչպես է մեղուն պատրաստում մեկ գրամ մեղրը

Մեկ   գրամ մեղր  պատրաստելու    համար    մեղուն   մոտավորապես  տասը   հազար ծաղկի  պետք է այցելի,  120—150անգամ ծաղկադաշտից նեկտար պետք  է  կրի մեղվափեթակ:    Եվ  եթե    մեղվափեթակը    ծաղկադաշտից   (որտեղից    մեղուն   նեկտար    է   հավաքում)   հեռու   է,    ասենք    երեք    կիլոմետր, ապա   նա   մեկ   գրամ   մեղրի   համար   թռչելու   է   720—900  կմ   տարածություն   միայն   ճանապարհ,    չհաշված   նեկտար  հավաքելիս    տաս   հազար ծաղկից ծաղիկ այցելելը:

Նեկտարին    հաճախ    ծաղկի   հոգի    են    կոչում:   Ծաղիկներից  հավաքած  նեկտարը   դեռ  մեղր  չէ:   Նեկտարի  մեջ  70 — 80տոկոս ջուր կա, որի կեսից   ավելին  մեղուները  հեռացնում  են՝ գոլորշիացնում:

Մեկ    գրամ   մեղր   պատրաստելու   համար   մեղուն   4—5 գրամ նեկտար   պետք   է   բերի   և   վերամշակի:  Մեկ  մեղվաընտանիքը  50կգ մեղր պատրաստելու   համար       հարյուրավոր   կիլոգրամներով ջուր  էգոլորշիացնում:

Դաշտից եկած նեկտար հավաքող մեղմին

մեղվափեթակի արկանոցի մոտ կամ փեթակում դիմավորում է նեկտարընդունող մեղուն, ընդունելով նեկտարը, շարունակում է նրա վերամշակման աշխատանքը:  Կիսապատրաստնեկտար-մեղրը ժամանակավորապես կախում է մոմահացի բջիջների պատերին: Հետագայում, հատկապեսերեկոյան ու գիշերները, երբ դադարում է դրսի աշխատանքը, կիսապատրաստ մեղրը լրիվ  վերամշակվում էիսկական մեղրի:  Մեղուն, բջիջից  վերցնելով նեկտարի կաթիլը, 120—240 անգամ տանում է մեղրաստամոքսը և նորից ետ բերում բերանը, որով մեղրաստամոքսի բջիջների կողմից ներծծվում է ուղիղ աղին ու հեռացվումօրգանիզմից, իսկ պատրաստի մեղրը բերնեբերան լցվում է շրջանակների վեցանկյունանի մոմակերտ բջիջներումու սերեկվում մոմե բարակ շերտով:

Մեղվի թույնի օգտագործումը որպես բուժիչ միջոց

Մեղվի թույնի օգտագործումը որպես բուժիչ միջոց

Մեղվաթույնը   մարդիկ   ընդունում   են   կամ   ուղղակի  մեղվախայթի ձևով (նախօրոք   սպիրտով   մաքրելով  խայթվելիք  տեղը),   կամ   մեղվաթույնով  պատրաստված քսուքներով։  Առաջին   դեպքում  արդյունքը  շատ ավելի   լավ  է։  Մեղվաթույնը  բուժում   է նստաներվի     բորբոքումը (իշիազ),ռևմատիկ հոդացավերը, նյարդային որոշ հիվանդություններ,խպիպը,    օգնում   է    դողացող    և   թուլացած  վերջավորությունների   բուժմանը (այս  դեպքում անպայմանմեղվախայթի միջոցով):

Մեղվաթույնն   իջեցնում      է   ճնշումը,   բայց   այդ   դեպքում  պետք է օգտագործել շատ զգույշ, պարզելուց հետո միայն, թետվյալ օրգանիզմն ընդունում   է   մեղվաթույնը, որովհետև   շատ  հաճախ   նրա   մեծ դոզան առաջացնում   է   փսխում,   սրտխառնոց,   թունավորում,   գերգրգռված վիճակ։  Պատահել   է   նաև,   որ   մեկ  խայթոցից  մարդ   է   մահացել:

Օրգանիզմը   մեղվաթույնին   պետք   է   սովորեցնել   հետզհետե։

Հայաստանում   մեղվի  թույնի   օգտագործումը   որպես   բուժիչ   միջոց, քամի  կոչված հիվանդության   դեմ,հայտնի է  եղել   դեռևս  վաղեմի   ժամանակներից,   այն  էլ մեղվախայթ ընդունելու ձևով։

Մեղվաթույնը   արտադրվում   է   մեղվի   երկու    գեղձից։    Այդ գեղձերից   արտադրած   հեղուկները  մեղվախայթի   միջոցով լցվում են մարմնի խայթված   տեղը,   որտեղ էլ   խառնվելով իրար,   առաջացնում   են այտուց և   մարմանդ   այրող   ցավ։   Խայթը   մեղվի   ինքնապաշտպանական զենքն է, բայց դաոնում էինքնասպանության պատճառ։

Մեղուն    կարող   է   տրորվել,    ոչնչանալ,   բայց   նրանից   անջատված խայթոցը որոշ ժամանակի ընթացքումխորանում է թշնամու մարմնի մեջ, ներարկելով թույնը։ Մեղվաթույնի սպիտակուցն ընկնելով արյան հոսքի մեջ,խթանում է օրգանիզմի պաշտպանական ուժերը՝ պայքարելու   օտարածին   սպիտակուցի  դեմ։

 

Մեղվի թույնն ունի խեժ հիշեցնող թափանցիկ գույն, սուր հոտ, դառը և այրող համ, որի մեջ կան մրջնաթթու,աղաթթու, խոլին, ծծումբ և   այյ   նյութեր։   Մեղվաթույնը  լուծվում է  ջրում,   ջերմակայուն   է։

 

Մարդը հեշտությամբ տանում է 1—5 մեղվախայթ, 10 խայթոցը դժվարացնում է վիճակը, իսկ 200—300միաժամանակյա խայթը մա֊հացու է։ Այն խաթարում է նյարդային համակարգը, առաջացնում հևոց, կապտուկ,ցնցումներ, կաթված։ 500-ից ավելի խայթն անմիջապես մահ է, իսկ երկար տարիների մեղվախայթ ընդունածմեղվապահները դիմանում են մինչև 1000 խայթոցի, որովհետև նրանց արյան մեջ մշակվել   են  մեղվաթույնըչեզոքացնող  հակամարմիններ։

Մեղվախայթից   թունավորվելիս    պետք    է   ընդունել   100    գ   մեղրի, 200 գ   օղու,   1   գ   ասկորբինաթթվի  և   1   լիտր   թորած  ջրի   լուծույթ,   որը վնասազերծում    է   թունավորումն    ու   բարձրացնում   օրգանիզմի   դիմադրողականությունը։    Կարելի   է   նաև  խայթած   տեղն   ընկղմել   սառը   ջրի մեջ։

Մեղվածիրտ։ Մեղվածիրտը նույնիսկ ունի բուժիչ հատկություն։ Երբ փնթակատնից (ձմեռոցից)մեղվաընտանիքները դնում են դուրս, մեղուն կատարում է մաքրման թռիչք, այսինքն՝ ազատվում է ձմռանրաղիքում  կուտակված ծիրտից։ Այդ ծիրտը հավաքում ենք սպիրտի մեջ, պահում։ Բավական է 10 կաթիլ այդլուծույթից կաթեցնել մեկ թեյի գդալ թորած ջրի մեջ և խմել, ապա ինչպիսի գլխացավ էլ լինի,   կանցնի:

 

Ինչպես որոշել մեղրի անարատությունը տնային պայմաններում

Այսօրվա մեղրի քչից-շատից անարատ, չկեղծված, մաքուր լինելր կարելի է  որոշել այսպես՝

1. Ծոր մեղրը ամանից դատարկելիս չպետթ է կտրվի, այլ ծո­րալով պետք է դանդաղ իջնի և ծալքերով կուտակվի իրար վրա։ Այդ դեպքում մեղրն անարատ է, իսկ եթե ուղիղ ծակի-իջնի մեղրի խորքը, առաջացնելով ձագարաձև փոս, ուրեմն անարատ չէ։ Պատրաստվել է մեղվի միջոցով՝  շաքարաջրից։

2. Չոր լավաշ հացը մեղրի մեջ որքան շատ մնա, այնքան ավելի շատ կչորանա։ Եթե հացը կակղեց, ուրեմն մեղրն անարատ չէ, պատ­րաստված է շաքարաջրից։ Ջրային մասը շատ է։

3. Թղթի վրա բարակ շերտով մեղր են քսում և ծայրից այրում։ Եթե կրակը հասնի մեղրի շերտին, շերտից էլ քիչ այրվի ու հանգչի, մեղրը անարատ է։ Եթե շարունակվի այրվել անարատ չէ, պատրաստ­ված է շաքարաջրից, շաքարն այրվում է, մեղրը   ոչ։

4. Ասեղը մտցնում են մեղրի մեջ ու հանում։ Եթե նրանից ծորացող մեղրը որոշ հեռավորությունից կտրվի, մագնիսի նման ձգվի ասեղն ի վեր,   անարատ  է,  իսկ եթե   կտրվի  ու   ընկնի՝ առանձ ձգվելու,  անարատ չէ:

5. Քիմիական մատիտի սրած ծայրը մտցնում են մեղրի մեջ ու մատիտը պտտեցնում իր առանցքի շուրջը, եթե մեղրի մեջ թանաքի բծեր երևան, ուրեմն ջրային մասը շատ է, պատրաստված է շաքա­րաջրից,  անարատ չէ։

6.    Մեղրով   լցված   գդալը   պահում   են   կրակի   վրա։    Եթե   շաքարի նման   կապույտ բոցով  այրվեց,   անարատ  չէ,   եթե   ածխացավ ու չայրվեց,  անարատ է։

7. Մեղրը լցնում են մուգ գույնի անանուխի թուրմի մեջ։ Եթե թուրմի մի գույնը անմիջապես  պղտորվեց, ուրեմն  անարատ է։

8. Մեղրը նեղբերան ամանի մեջ լցնելիս սուլոց է արձակում։ Եթե ամանը լցվելու հետ սուլոցն  ուժեղանում է, մեղրն անարատ է, եթե ոչ   անարատ չէ։

9. Եթե բյուրեղացած մեղրը մատներով նուրբ տրորելիս յուղի բյու­րեղների նման շուտ հալվի, անարատ է։ Կնքված մոմահացը կտրելիս, ջո՚ւրը անջատվեց, կամ մոմ՚ասերեկները արդեն ճաքճքել են, կամ մեղ­րը բջիջներում շատ է շաքարակալել, անարատ չէ։ Մեղրը որքան հնա­նում, այնքան հասունանամ է և պնդանում, այնքան էլ որակը բարձ­րանում է։

10. Մեղրի մի մեծ կաթիլ գգույշ կաթեցնել բութ մատի եղունգի մեջտեղը, եթե որոշ ժամանակ այսպես կլոր գնդի նման (սնդիկի գնդիկի նման), մնաց եղունգի վրա, անարատ է։ Եթե տափակեց, ապա փռվեց ու թափվեց,  անարատ չէ։

11. Ծոր մեղրի մեջ ընկղմիր մի կտոր շաքար։ Եթե որոշ ժամանա­կից հետո այն լուծվեց մեղրի մեջ՝ քայքայվեց, մեղրը անարատ չէ։ Իսկ   եթե   շաքարի   կտորը   մնաց   անփոփոխ,   ուրեմն   մեղրն   անարատ   է։

Ստուգման   այս   բոլոր   ձևերն   էլ   փորձված   են   պրակտիկայում՛

Պետք է նշել, որ  կան նաև մեղրի որակի վրա ագդող այլ գործոններ: Կարևոր է, թե  մեղուն ինչ ծաղկատեսակի նեկտարից է մեղր պատրաստել (ծառի, թփի, դեղաբույսի և այլն), այդ ծաղկատեսակը ինչպիսի բնակլիմայական, հողահանդակային պայմաններում է աճել անտառային  է, ջրովի, թե անջրդի, թունավոր բույսերի նեկտարից է, թե ոչ։

Վերը նշված եղանակներով մեղրի անարատությունը որոշելը կա­րելի է երաշխավորել 80 տոկոսով:

Ա. Գասպարյան

Ք. Գասպարյան

About these ads

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: