Վանա Լիճի մասին

4 Dec

35397112    Վանա լիճ, անհոսք աղի լիճ է  հայկական լեռնաշխարհում, ներկայիս Թուրքիայի ծայր արևելքում։ Գտնվում է Հայկական տավրոսի հյուսիս–արևելյան մասի, Կորդված լեռների, Կոտոր լեռնաշղթայի և Ծաղկանց լեռների միջև, 1720 մ բարձրության վրա։ Երբեմնի մեծ ջրային ավազանի մնացորդն է։ Մակերեսը 3760 քառակուսի կմ, առավելագույն լայնությունը՝ մոտ 51 կմ, խորությունը՝ մինչև 145 մ։ Վանա լճի հայելին գրեթե 2.5 անգամ մեծ է Սևանա լճի հայելուց։ Ունի անկանոն քառանկյան տեսք, խիստ կտրված է, հաճախ՝ զառիթափ ափերով։ Հյուսիս–արևելքում Արճեշի  խորշն է, լճում կան՝  Լիմ Առտեր, կտուց, Աղթամար կղզիները, ափերին՝ Դևեբոյնի, Ծղուկ, Կտուց հրվանդանները։ Վանա լիճը գտնվում է տեկտոնական իջվածքում։ Նրա գոգավորությունը բարդ կառուցվածքի բազմաստիճան գրաբեն է։ Գրաբենի եզրերով անցնում են խոշոր բեկվածքներ։ Գրաբենը առաջացել է մախամիոցենում։ Ստորին միոցենում տրանսգրեսիան ծածկել է նաև լճի իջվածքը։ Սկսած տորտոնից տրանսգրեսիան նահանջել է, և իջվածքում ձևավորվել է լագունային ավազան։ Միոցենի վերջում, Հայկական տավրոսի  ինտենսիվ բարձրացման հետևանքով, լճի մնացորդային ավազանի ջուրը հոսել է դեպի Մուշի և հարևան իջվածքները, որից հետո, մինչև պլեյստոցեն, հիշատակված մարզը եղել է ցամաքային զարգացման փուլում։ Ժամանակակից լճի առաջացումը կապված է Սիփան և Նեմրութ հրաբուխներից արտավիժած լավաներով ջրերի արգելափակման հետ։ Տեկտոնական շարժումները շարունակվում են երկրաշարժների ձևով նաև ներկայումս։ Սնվում է մթնոլորտային տեղումներից, ստորերկրյա ջրերից և գետերից։ Լիճը, գտնվելով Հայկական լեռնաշխարհի ցամաքային կլիմայի պայմաններում, ամենախիստ ձմեռներին անգամ, ամբողջովին չի սառցակալում։ Գերիշխում են տեղական և բրիզ քամիները։ Օրգանական աշխարհն աղքատ է։ Ձկներից կա միայն տառեխ։ Թռչնաշխարհին բնորոշ են որորներին ու ջրագռավները, որոնք այստեղ են գալիս հարևան Նազիկ լճից։ Մերձափնյա բնակչությունը զբաղվում է ձկնորսությամբ և աղի արդյունագործությամբ։ Հնագույն ժամանակներից ի վեր լճում եղել է նավարկություն։ Լիճն ունի պոտենցիալ հիդրոէներգիայի մեծ պաշար։

Վանա լիճը կարող է ցամաքել

Վանա լիճը, որը մեծությամբ հինգերորդն է Եվրոպայում, աստիճանաբար ցամաքում է։ Ինչպես հայտարարել է Թուրքիայի ջրային միջավայրի պաշտպանության ընկերակցությունը, չնայած ձեռնարկված միջոցներին, լիճը կանհետանա առաջիկա 10—15 տարվա ընթացքում։ «Turkey.ru» կայքը հաղորդել է, որ ընկերակցությունը Վանա լիճն ընդգրկել է «Անսահման կապույտ տարածություն» նախագծում, որը կոչված է երկու տարվա ընթացքում արմատապես փոխել լճի ափերին ստեղծված իրադրությունը։
Ամեն տարի հազարավոր թուրքեր են հանգստանում լճի ափերին։ Մինչդեռ լճի ափերի ավելի քան 40 տոկոսն արդեն պիտանի չէ ոչ առողջարանային, ոչ էլ ձկնորսական նպատակների համար, իսկ նշանավոր վանա տառեխը հայտնվել է լիակատար անհետացման եզրին։ Թուրքիայի ջրային միջավայրի պաշտպանության ընկերակցությունն իր առջեւ նպատակ է դրել Վանա լիճը պահպանել ապագա սերունդների համար։ Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները դասախոսություններ են անցկացնելու ավելի քան 105 հազար ուսանողների ու դպրոցականների համար։ Ծրագրվում է, որ նրանցից շատերը կմասնակցեն լճի մաքրման աշխատանքին։

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: