ԹՈՒՐՔԵՐԸ ՄՏԱԴՐՎԵԼ ԵՆ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼ ՎԱՆԱ ԼԻՃԸ և ԿՈՉԵԼ ԹԱԹՎԱՆԻ ԾՈՎ

5 Dec

Թուրքական լրատվամիջոցները, հղում տալով TRT հեռուստաալիքին, տեղեկացնում են, որ Թուրքիայի Բիթլիս նահանգի բնակչությունը ցանկանում է փոխել տալ Վանա լճի անունը: Ներկայիս Թուրքիայի վարչատարածքային բաժանման համաձայն` լճի մեծ մասը` 65 տոկոսը, գտնվում է Բիթլիս նահանգում: Այդ պատճառով էլ բիթլիսցիներն առիթից օգտվելով կամենում են Վանա լիճն անվանափոխել և կոչել Թաթվանի ծով: Թաթվանը լճի հարավային մասում գտնվող մի բնակավայր է: Բիթլիսի քաղաքապետ Ֆեհմի Ալայդընը նույնպես կողմնակից է այդ անվանափոխությանը` վկայաբերելով Օսմանյան շրջանում լճի` Թաթվանի ծով կոչվելու հանգամանքը: Բիթլիսցիներից մեկն էլ` Էնգին Սանաջաք անունով, լրագրողներին հայտնել է, թե իրենց ձեռքին կան պատմագիտական արժեքավոր փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, թե իբր լճի պատմական անունը եղել է Թաթվան: Իսկ եթե անգամ իրենց չհաջողվի լիճն անվանափոխել, ապա գոնե այն պետք է կոչվի Բիթլիս-Վան լիճ: Հիշեցնենք, որ Օսմանյան տիրապետության շրջանից դեռ շատ առաջ Հայկական լեռնաշխարհի սահմաններում ամփոփված Վանա լիճը պատմագիտական և մատենագրական բոլոր հիշատակություններում նշվել է որպես Վան, Տոսպա, Ռշտունյաց կամ Բզնունյաց ծով: Իսկ Թաթվանն Օսմանյան ժամանակշրջանում ի հայտ եկած թուրքական տեղանուն է:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: