Աստղասփյուռներ և աստղերի էվոլյուցիա

12 Dec

galaxies
Իր գիտական գործունեության բոլոր փուլերում Վ. Համբարձումյանը մեծ ուշադրություն է նվիրել աստղերի եւ աստղային համակարգերի առաջացման ևւ զարգացման հարցերին։

Անկայուն աստղերի ֆիզիկային եւ աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկային նվիրված իր աշխատանքներում Վ. Համբարձումյանը գտավ աստղերի եւ աստղային համակարգերի վիճակներում տեղի ունեցող փոփոխությունների առաջին նշանները։

Նրա հետագա հետազոտություններն այդ ուղղությամբ 1947թ. հանգեցրին Գալակտիկայում նոր տիպի աստղային համակարգերի՝ աստղասփյուռների հայտնագործմանը։

Աստղասփյուռների հայտնագործման համար ելակետ հանդիսացավ ջերմ հսկա եւ գերհսկա աստղերի (O ևւ B սպեկտրային դասերի աստղեր) ևւ պայծառության անկանոն փոփոխություններ ու սպեկտրներում պայծառ գծեր ունեցող թզուկ աստղերի (T Ցուլի տիպի փոփոխական աստղեր) տարածական կուտակումներով հանդես գալու ձգտումը։ Այդ աստղերը երկնակամարում դասավորված են խմբերով։ նրանց տարածական բաշխման ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այդ խմբերը տարածության մեջ զբաղեցնում են սահմանափակ ծավալներ, այսինքն, աստղերի ֆիզիկական համակարգեր են։

Աստղասփյուռները, ընդհանուր ֆիզիկական հատկանիշներ ունեցող աստղերի այդ համակարգերը, ի տարբերություն մինչ այդ հայտնի աստղային համակարգերի` աստղակույտերի, որոնք շատ լավ երևւում են երկնքի լուսանկարներում, անմիջականորեն չեն դիտվում։ Աստղերի միջին խտությունը աստղասփյուռներում փոքր է շրջակա դաշտի աստղերի միջին խտության համեմատ, ևւ նրանք կորչում են աստղային դաշտի ետնապատկերի վրա։ Սակայն աստղասփյուռները խիստ աչքի են ընկնում վերը նշված ֆիզիկական տիպերի աստղերի մեծ խտությամբ։

Գալակտիկայում ներկայումս հայտնի են երկու տիպի աստղասփյուռներ` ջերմ հսկա աստղերի (O—աստղասփյուռներ) ևւ T Ցուլի տիպի աստղերի (T—աստղասփյուռներ)։

Աստղասփյուռների վրա ներգործող ուժերի վերլուծության հիման վրա Վ. Համբարձումյանը ցույց տվեց, որ աստղասփյուռները դինամիկական տեսակետից չափազանց անկայուն համակարգեր են ևւ պետք է անխուսափելիորեն քայքայվեն ամենաշատը մի քանի տասնյակ միլիոն տարում։ Այն փաստը, որ նրանք դեռ չեն քայքայվել, վկայում է, որ նրանց տարիքը մի քանի տասնյակ միլիոն տարուց փոքր է։ Մինչդեռ հայտնի է, որ Գալակտիկայի տարիքը շուրջ հազար անգամ ավելի մեծ է։ Այստեղից հետևւում է, որ աստղասփյուռները Գալակտիկայում երիտասարդ գոյացումներ են։ Մյուս կողմից, Վ. Համբարձումյանը ցույց տվեց, որ աստղերի բազմակի համակարգերը , ուստի նաևւ աստղասփյուռները, չէին կարող ձևւավորվել միայնակ աստղերի պատահական հանդիպումների հետևւանքով։ Հետևաբար, պետք է ընդունել, որ աստղասփյուռներ կազմող աստղերն իրար հետ կապված են առաջացման պահից, այսինքն, իրենք նույնպես շատ երիտասարդ են:

Աստղասփյուռների կազմի մեջ մտնող շատ աստղերից (Վոլֆ-Ռայե տիպի, P Կարապի տիպի ևւ սպեկտրներում պայծառ գծեր ունեցող այլ աստղեր) տեղի է ունենում նյութի անընդհատ ևւ շատ ուժեղ արտահոսք։ Այդ փաստը ցույց է տալիս, որ նրանք իրոք գտնվում են ձևւավորման փուլում ևւ դեռ չեն հասել հավասարակշիռ վիճակի։ Այդ պատկերացման օգտին է վկայում նաևւ անկայուն բազմաստղերի (Օրիոնի Սեղանի տիպի բազմաստղեր ևւ աստղաշղթաներ) առատությունը աստղասփյուռներում։ Այդ բազմաստղերի տարիքը, Վ. Համբարձում յանի հաշվումների համաձայն, չի անցնում մի քանի միլիոն տարուց։

Աստղային տիեզերածնության մեջ ևւ երկնային մեխանիկայում նոր խոսք էր Օրիոնի Սեղանի տիպի համակարգերի գաղափարը։ Նման համակարգերը, մեծ մասամբ, կազմված են երիտասարդ աստղերից, խիստ անկայուն են ևւ արագ (ամենաշատը մի քանի միլիոն տարում) պետք է քայքայվեն։

Այսպիսով, Վ. Համբարձումյանը տարբեր բնույթի դիտողական տվյալների հիման վրա ցույց տվեց, որ աստղասփյուռների կազմում եղած աստղերն առաջացել են ոչ հեռու անցյալում, անմիջականորեն նախաստղային նյութից։ Սա հանգեցրեց սկզբունքային տեսակետից չափազանց կարևւոր այն եզրակացությանը, որ մի քանի միլիարդ տարի առաջ Գալակտիկայում սկսված աստղառաջացման գործընթացները շարունակվում են նաեւ նրա զարգացման ներկա փուլում։ Այս արդյունքը հիմնովին հերքում է մինչ այդ գիտության մեջ իշխող այն կարծիքը, որ Գալակտիկայում բոլոր աստղերն առաջացել են միաժամանակ։

Աստղասփյուռներում անկայուն բազմաստղերի ևւ աստղաշղթաների առկայության փաստից նաևւ այն կարևւոր եզրակացությունն արվեց, որ ֆիզիկական համակարգ կազմող աստղերն ունեն ընդհանուր ծագում, այսինքն` աստղերն առաջանում են խմբերով։ Բազմակի համակարգի բաղադրիչների համատեղ առաջացման մասին այդ պատկերացումը էական է ինչպես աստղային, այնպես էլ մոլորակային տիեզերածնության համար։ Բանն այն է, որ ներկայումս ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ մոլորակային համակարգերի, մասնավորապես արեգակնային համակարգի, ձևւավորման գործընթացը էականորեն տարբերվում է բաղմաստղերի առաջացման գործընթացից։

Վ. Համբարձումյանի հետազոտություններով վերջնականապես հիմնավորվեց, որ աստղասփյուռները Գալակտիկայում աստղառաջացման օջախներ են, որտեղ աստղերը ձեւավորվում են խմբերով։

Աստղասփյուռների հայտնագործումից հետո անցած տարիների ընթացքում աշխարհի տարբեր աստղադիտարաններում բազմաթիվ տվյալներ ստացվեցին, որոնք ամբողջովին հաստատեցին աստղասփյուռների ֆիզիկական բնույթի, Գալակտիկայում աստղառաջացման հարատևւող գործընթացների ևւ աստղերի խմբակային առաջացման վերաբերյալ եզրակացությանները։

Աստղասփյուռները հետազոտողների ձեռքում դարձան հզոր միջոց աստղերի եւ աստղային համակարգերի առաջացման ևւ զարգացման օրինաչափությունների ուսումնասիրության գործում։

(Л.В.Мирзоян, «Виктор Амбарцумян» , Ереван,1985г. գրքից)

Վիկտոր Համբարձումյանը ընտրել է իր վերջին գրքի “A Life in Astrophysics” (Allerton Press, 1988) համար այն հոդվածները, որոնք լրիվ տեղադրված են սայթի անգլերեն մասում։ Այս հոդվածները առաջի անգամ լույս են տեսել հետևյալ հանդեսներում։

* Վիկտոր Համբարձումյանը ընտրել է իր վերջին գրքի “A Life in Astrophysics” (Allerton Press, 1988) համար այն հոդվածները, որոնք լրիվ տեղադրված են սայթի անգլերեն մասում ։ Այս հոդվածները առաջի անգամ լույս են տեսել հետևյալ հանդեսներում։
* “Звёздные ассоциации,” Астр. журн. [Sov. Astr.], vol. 26, pp. 3-9, 1949.
* “Кратные системы типа трапеции,” Сообщения Бюраканской обсерватории [Communications of Byurakan Obs.], vol. 15, pp. 3-35, 1954.
* . “Superassociations in distant galaxies,” The Galaxy and the Magellanic Clouds, IAU-URSI Symposium, no. 20, Canberra, March 18-28,1963, F. J. Kerr and A. W. Rodgers (eds.), Canberra, Austr. Acad. Sci., pp. 122-126, 1964.
* Սույն հոդվածները վերահրատարակվել են հետևյալ գրքերում։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: