Սուրճ. բարեկա՞մ, թե՞ թշնամի

12 Dec

coffee-235x175

Բոլոր հայտնի ըմպելիքներից սուրճը, թերևս, ամենաուշագրավն է: Դրա ազդեցությունը ուսումնասիրվել ու ուսումնասիրվում է, իրարամերժ շատ ու շատ կարծիքներ են հնչում: Սակայն վերջնական «վճիռ» այդպես էլ չի կայացվել:

Սուրճը շատերի սիրած ըմպելիքն է: Միլիոնավոր մարդիկ առավոտյան սուրճի «օգնությամբ» են արթնանում: Հազարավորներին էլ այն օգնում է կենտրոնանալ: Բացի այդ, սուրճը, ավելի ճիշտ` դրա պարունակած կոֆեինը, ուժգնացնում է ասպիրինի և մյուս ցավազրկող դեղերի ազդեցությունը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սուրճն օգտակար է մտավոր աշխատանքով զբաղվողներին. դրա ազդեցությամբ, օրինակ, մեծանում է ընթերցանության արագությունը, հաշվարկների ու ինտելեկտուալ խնդիրների լուծման ունակությունը:

Սակայն տարիներ շարունակ խոսվում է նաև սուրճի հնարավոր վնասների մասին: Հնարավոր ազդեցություններից նշվում են հատկապես ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, սրտային հիվանդությունները, կրծքագեղձի քաղցկեղը և արյան մեջ խոլեստերինի քանակի բարձրացումը: Սակայն վերջին տվյալներով հերքվեց թվարկված հիվանդությունների ու  խմած սուրճի   քանակի միջև գոյություն ունեցող կապը:

Որոշ գիտնականներ կարծում են, որ սուրճը կարող է  հիպերտոնիայի՝ արյան բարձր ճնշման պատճառ դառնալ: Հանուն ճշմարտության պետք է  նշենք, որ  սուրճի մեջ կոֆեինի քանակը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը: Սակայն երիտասարդ  (այսինքն՝ անոթների  առաձգականությունը դեռևս պահպանած) օրգանիզմի համար սուրճը ոչ մի էական փոփոխությունների չի հանգեցնի:  Բայց մեծահասակների համար այն իսկապես էլ կարող է հիպերտոնիայի պատճառ դառնալ:

Վերջերս հաճախ  է խոսվում  օսթեոպորոզի (ոսկրերի փխրունության) մասին: Ասվում է նաև, որ սուրճը նպաստում է այս  հիվանդության զարգացմանը: Սակայն, կատարված հետազոտություններով պարզել են, որ նույնիսկ  երդվյալ սրճամոլների այս հակումը հիվանդության  պատճառ չի դառնա, հերքվեց նաև   այն կարծիքը, թե հղիության ժամանակ  մի քանի գավաթ սուրճը կարող է վաղաժամ ծննդաբերության հանգեցնել կամ էլ  պտղի արատների պատճառ դառնալ:  Խոսքն իհարկե սուրճը չարաշահելու մասին չէ: Այնուամենայնիվ, զգուշության համար բժիշկները հղիներին խորհուրդ են տալիս բավարարվել օրական 1-2 գավաթ  սուրճով:

Ուրիշ տվյալներով, իբր սուրճը դանդաղեցնում է պտղի զարգացումը, ազդում նրա նյարդային համակարգի վրա՝ դարձնելով նրան դյուրագրգիռ ու անհավասարակշռված: Շատ կանանց է ծանոթ նաև հղիության առաջին եռամսյակում սուրճի նկատմամբ առաջացած զզվանքն ու անգամ սրտխառնուքի զգացումը: Նման դեպքերում առաջարկվում է խմել առանց կոֆեինի սուրճ. երբեմն կանայք սուրճի փոխարեն այդ պակասը սկսում են լրացնել շոկոլադով, կոկա-կոլայով, ինչը նույնպես անցանկալի է:

Հետաքրքիր փաստ է արձանագրվել. պարզվել է, որ  ընդհանրապես սուրճ չխմող մարդիկ 2-3 անգամ ավելի հակված են Պարկինսոնի հիվանդության, քան խմողները. ստացվում է, որ Պարկինսոնի հիվանդության «նախադրյալ» ունեցողներին սուրճը, պարզապես ցուցված է:

Կա նաև մի լավ նորություն.  օրական 2-3 բաժակը նույնիսկ բարերար ազդեցություն ունի տղամարդու վերարտադրողական ֆունկցիայի վրա: Այն կանխում է քաղցկեղը, լյարդի ցիրոզն ու այլ հիվանդություններ:

Սուրճը վտանգավոր է ստամոքսի համար

 

Բժիշկների կարծիքով, սուրճի մեջ պարունակվող նյութերի` կոֆեինի, կատեխոլների, N-ալկոլի ու 5-հիդրօքսիտրիպտամիդի պատճառով ստամոքսում չափից ավելի աղաթթու է արտադրվում, ինչը կարող է ստամոքսի համար խիստ վտանգավոր լինել: Թվարկված վտանգահարույց նյութերի մեծ մասն էլ  սուրճի հատիկների քիմիական ու շոգեմշակման արդյունքում վերանում է:

Ամերիկյան գիտնականներն ապացուցել են նաև, որ սուրճի չարաշահումը կարող է  զարգացնել   ագրեսիվություն, դառնալ անքնության, տարբեր պսիխոզների, էպիլեպսիայի (ընկնավորություն) և նույնիսկ պարանոյայի պատճառ:

Օրական 4-5 գավաթ սուրճը ստիպում են օրգանիզմին անընդհատ լարված լինել. հաճախանում են սրտամկանի կծկումները, դրանից բխող հետևանքները կարող են ամենևին էլ թեթև չլինել:

Ինչ էլ լինի և ինչ էլ անելու լինենք, գոյություն ունի մի   ճշմարտություն, մի ոսկե կանոն` պետք է չափիզգացում ունենալ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: