Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵՐԲ ԱՂ Է ԹԱՓՎԵԼ

17 Dec

 աղ

Պատմում են, որ ժամանակին, երբ աղը բավականին թանկ համեմունք էր, այն ոչ խնայողաբար վատնելը մեծ շռայլություն էր նկատվում, իսկ անփութորեն թափելը կենցաղում կարող էր լուրջ վիճաբանությունների առիթ հանդիսանալ: Ահա այսպե՛ս են շատերը բացատրում «աղը թափվեց` կռիվ կլինի» սնահավատության նախապատմությունը և կռվից խուսափելու համար թափված աղի վրա անմիջապես խաչ են անում: Իմ անձնկան կարծիքով սնահավատության նման մեկնաբանությունը, թեև տրամաբանված, բայց և չափազանց միամիտ է հնչում, հետևաբար այն պետք է ունենա այլ բացատրություն ևս:

Օրիանակ (գուցե ոչ այնքան տիպիկ) 5-րդ դարի Հայոց Պատմիչ Փավստոս Բուզանդը, ներկայացնելով հայոց Արշակ և պարսից Շապուհ արքաների դաշինքի պատմությունը, մի նուրբ հանգամանք է նշում.

«Շապուհը պարսից թագավորության հավատարիմ երդման օրինակով բերել տվեց աղկնքեց վարազագիրմատանիով և ուղարկեց Արշակին»: Ի՛նչ աղի մասին է խոսքը, կարծիքները մի քանիսն են, սակայն անձամբ ես հակված եմ ոչ այնքան այն մտքին, թե աղի վրա երդվում էին, որքան` աղի օգտագործման կիրառական տարբերակին: Բացատրեմ. դեռ վաղ ժամանակներից պետությունների միջև ցանկացած ուխտ կամ դաշինք կնքելու համար առաջին անհրաժեշտության պարագան դաշնագիր մատանին էր, որի վրա դաջված էր տվյալ երկրի արքայական զինանշանը: Ուխտագրի կամ հրովարտակի տակ արքան կամ իշխանը հալեցված մեղրամոմի վրա դնում էր իր նշանը` դրոշմը, և որպեսզի այն հստակ երևար, մեղրամոմի մեջ առաջացած պատկերի վրա անմիջապես աղ էին լցնում` պատկերի ձևը չկորցնելու համար: Փաստացիորեն աղը դառնում էր դաշինքի կնքման համար կարևոր և անփոխարինելի մի պարագա: Եթե անգամ այս վարկածը այնքան էլ հիմնավոր չի հնչում, նույնն էր մոտեցումը երդման պարագայում. աղը դարձյալ մնում էր ուխտ անելու կարորագույն բաղկացուցիչը:

Սրա հեռավոր արձագանքը տեսնում ենք նաև այսօր: Ցանկացած երկրում պատվավոր ու ցանկալի հյուրեր ընդունելու պարագայում դիմվորման արարողակարգի պարտադիր բաղադրիչներն են հացը, որը հյուրընկալության նշանն է և աղը, որը ուխտի, դաշինքի, բարեկամության նշանն է:
Ահա այս էր պատճառն այն վախի, թե երբ դաշինքն ու ուխտը խորհրդանշող աղը թափվում էր, ասել է, թե ուխտը դրժվում էր, անպայման կռիվ ու պատերազմ էր կանխատեսվում:
Այս վախը ենթագիտացորեն հասել է նաև մեր օրեր: Ու որպեսզի աղը թափվելուց հետո կենցաղում կռիվ չլինի, շատերը արագորեն խաչ են անում վրան` կարծելով, թե ինչ-որ ընդգծված քրիստոնեական քայլ են անում: Անշուշտ լավ է, որ սին հավատքը հաղթահարելու համար դիմում ենք քրիստոնեական հավատքի խորհրդանիշ խաչի օգնությանը, սակայն անհեռատես է կարծելը, թե թափված աղը կարող է վեճ ու կռիվ առաջացնել: Վիճաբանությունների, կռիվների, անհաշտությունների դրդապատճառները բազմաթիվ կարող են լինել, սակայն դրանք, միանշանակ, ծնվում են մեկ հիմնական պատճառից` սեփական «եսի»գերագնահատումից: Սրանից են ծնունդ առնում ատելիությունը, սիրո պակասը, չարակամությունը: Սուրբ Հովհաննես Առաքյալը իր ընդհանրաան առաջին նամակում գրում է. «Ամեն ոք, ով ատում է եղբորը, մարդասպան է. և գիտենք, որ ամեն մարդասպան իր մեջհավիտենական կյանք չունի։ Սերը նրանո՛վ ճանաչեցինք, որ Հիսուս իր կյա՛նքը տվեց մեզ համար. մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը» :
Հետևաբար աղը չէ, որ կռիվ է գցում մարդկանց մեջ, այլ հենց մարդն ինքը, և մի փոքր սերը,ներողամտությունն ու բարի կամեցողությունը, առանց հավելյալ սնահավատությունների, ի վիճակի են լուծել ամեն տեսակ գժտություն. եթե սիրենք միմյանց, դրանով ապացուցած կլինենք, որ Քրիստոսի աշակերտներն ենք : Ի վերջո «Դո՛ւք եք երկրի աղը. սակայն եթե աղը անհամանա, ինչո՞վ այն կաղվի. այնուհետև ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի»
Իսկ ի՞նչ անել, եթե աղը թափվել է… Վրան խաչ անել պետք չէ. փա՛ռք տուր Տիրոջը, որ քեզ ազատել է ևս մեկ սնահավատության կապանքներից: Աստված օրհնի քեզ:
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: