Աշխարհի ամենաբարձրահասակ մարդը շարունակում է աճել

19 Dec

 

 

13178117877        Աշխարհի ամենաբարձրահասակ մարդը՝ ազգությամբ թուրք Սուլթան Քեսենի հասակն ավելացել է եւս 4 սմ-ով: Հիմա աշխարհի «գլխավոր հսկան» 2 մ 50 սմ-ից քիչ ավելի հասակ ունի: Սուլթանը մի քանի տարի առաջ արդեն մտել է Գիննեսի ռեկորդների գիրք, որտեղ հիմա համապատասխան փոփոխություն պետք է արվի: 30-ամյա Սուլթանի հասակի ավելացումը պայմանավորված է գլխուղեղի հազվադեպ հիվանդությամբ:

Սուլթանը հաճախ ճամփորդում է՝ մասնակցելով եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում հատուկ իր համար կազմակերպված ներկայացումներին: ԱՄՆ-ում նա նաեւ բուժման կուրս է անցնում՝ հետագա աճը դադարեցնելու համար եւ պատրաստվում է նկարահանվել Հոլիվուդում: Տարբեր մայրցամաքներից մարդկանց հանդիպելիս՝ նա ներկայանում է որպես խաղաղության դեսպան: «Իմ ամենամեծ ցանկությունը, բոլորին պատերազմներից ու հակամարտություններից ազատելն է, երեխաներին ու մայրերին զենքից պաշտպանելը», — ասում է Սուլթանը:

Նա խոստովանում է, որ ամեն օր բազմաթիվ խնդիրների է բախվում՝ հսկայական չափսերի հագուստներ կարելու անհրաժեշտությունից, իր հասակի համար չնախատեսված դռներից ու փոխադրամիջոցներից մինչեւ անդադար ուշադրության կենտրոնում լինելը: Մյուս կողմից՝ հասակը իր առավելություններն ունի: Օրինակ՝ հարմար է շրջապատին վերեւից նայելը, վարագույր կախելը կամ լամպ փոխելը:

Հիմա Սուլթանը երազում է ամուսնանալ: «Մինչեւ վերջերս բոլոր աղջիկները, ինձ տեսնելով, վախեցած մի կողմ էին քաշվում, իսկ հիմա, երբ հայտնի եմ, հարսնացուներից պրծում չկա», — պատմում է ժամանակակից Գուլիվերը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: