Աշխարհի ամենաթանկ պանիրը պատրաստվել է ոսկուց

24 Dec

3 (1)

 

 

Հավանաբար մարդիկ արդեն սովորել են, որ ոսկին ոչ միայն ծառայում է որպես թանկարժեք զարդ, այլև օգտագործվում է սննդի մեջ և զանազան խմիչքներում:
Այս անգամ պատրաստվել է աշխարհի ամենաթանկ պանիրը: Այս մասին հաղորդում է therichtimes.com-ը:

Clawson Stilton Gold պանիրը արտադրվել է անգլիական հայտնի «Սթիլթոն» պանրի տեսակից: Պանրի առանձնահատկությունն այն է, որ դրա բաղադրատոմսի մեջ կան 24 կարատի ոսկու թերթիկներ և ոսկե լիկյոր: Պանիրը պատրաստել է Long Clawson Dairy անգլիական ընկերությունը:

Ոսկե պանրով հետաքրքրված է արդեն մի քանի հաճախորդ, որոնց թվում են արաբ շեյխերից մեկը և հայտնի փոփ-աստղ, ում անունը չի նշվում: Պանրի 1կգ-ի գինը մոտ 1000 դոլար է:

Ոսկե պանիրը կարտադրվի սահմանափակ ժամկետում և հատուկ նախատեսված է ամանօրյա տոների համար:

Ավելի վաղ հարուստների համար ստեղծվել էր նաև ոսկե թեթիկներով շաուրմա, որն անվանվեց «Քեբաբների թագավոր»:

«Քեբաբների թագավորը» կարելի է վայելել ոսկե գարեջրի հետ, իսկ որպես ուտեստեղեն՝ օգտագործել ոսկով ադամանդակուռ թխվածք, կամ էլ 1000 դոլար արժողությամբ պաղպաղակ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: