Աշխարհում ամենագեղեցիկ կանայք ու աղջիկները բնակվում են…

24 Dec

timthumb

 

Կիևցի աղջիկներն աշխարհի ամենագեղեցիկ կանայք են: Այսպես են կարծում չինացի փորձագետները:

Ինչպես տեղեկացնում է RIA Novosti գործակալությունը, հոնկոնգյան զբոսաշրջային Travelers Digest ինտերնետ-հրատարակությունը կազմել է քաղաքների վարկանշային ցուցակ, որտեղ ապրում են ամենագեղեցիկ կանայք:

Ուկրաինայի մայրաքաղաքը ճանաչվել է ամենագրավիչ կանանց «տուն»: Վարկանշային աղյուսակի կազմողների կարծիքով` բացի բնատուր գեղեցկությունից, կիևցի աղջիկները հռչակ են վայելում նաև իրենց կրթվածության աստիճանով` ցանկացած աղջիկ կարող է «գրական» զրույց վարել ու հեշտությամբ քննարկել փիլիսոփայական հարցեր:

Կիևցի աղջիկներին անմիջապես հաջորդում են կապուտաչյա շվեդուհիները: Հետաքրքիրն այն է, որ ըստ հրատարակության, Ստոկհոլմում են ապրում նաև աշխարհի ամենագեղեցիկ տղամարդիկ:

Երրորդ պատվավոր հորիզոնականում է Նյու Յորքը` իր «հարուստ ընտրությամբ»: Փորձագետների կարծիքով` այս քաղաքում հնարավոր է ընտրել սեփական ճաշակին համապատասխան աղջիկ: Նյու Յորքին հաջորդում է Բուենոս Այրեսը, ապա բուլղարական Վառնա հանգստավայրը:

Մոսկվան հայտնվել է վարկանշային աղյուսակի վեցերոդ հորիզոնականում: Ցուցակում են հայտնվել նաև Ամստերդամն ու Թել Ավիվը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: