Վանա կատուն պոդիում է բարձրանում. ֆոտոռեպորտաժ Վանից

25 Dec

111104

 

Վանա կատուն, որն աշխարում միակ ցեղատեսակն է, որ չի վախենում ջրից եւ համարձակ մտնում է Վանա լիճն ու ձուկ որսում, պատրաստվում է պոդիում բարձրանալ (ֆոտոռեպորտաժ):

Ինչպես Վանից տեղեկացնում էNEWS.am-ի թղթակիցը, Վանի հարյուրամյա համալսարանին կից Վանա կատուների ուսումնասիրության եւ պահպանման կենտրոնի կողմից «Վանա կատվի լավագույն լուսանկարի» եւ «Ամենագեղեցիկ Վանա կատու» մրցույթներ են հայտարարվել, որոնց հանդեպ մեծ հետաքրքրություն  կա թե Վանի նահանգի բնակիչների, թե Վան այցելող զբոսաշրջիկների մոտ:

Եթե նախկինում Վանա կատվի ուսումնասիրության եւ պահպանման կենտրոն էր այցելում օրական 10 հոգի, մրցույթների հայտարարումից հետո այցելուների թիվը հասնում է օրական 80-ի:  Այցելուների մեջ մեծ թիվ են կազմում թե սիրողական, թե պրոֆեսիոնալ լուսանկարիչները:

Մրցույթի եզրափակիչ միջոցառումից առաջ Վանա կատուների պահպանման կենտրոնը գեղեցիկ զարդարվել է, շինության մուտքի մոտ եւ ամբողջ բակում փուչիկներ են կախվել: Այգում տեղադրվել են հատուկ պոդիումներ, որոնց վրա իրենց գեղեցկությունը կներկայացնեն քաղաքացիների կողմից բերված Վանա կատուները:Կատուները կքայլեն կամիր գորգի վրայով, իսկ ժյուրին կընտրի նրանցից ամենագեղեցիկին: Մրցույթին ներկայացվելու են նաեւ Վանա կատուների պահպանման կենտրոնում գտնվող կատուները:

Ամենագեղեցիկ Վանա կատու մրցույթին իրենց կատուները ներկայացնելու համար դիմել են 50 հոգի: «Վանա կատվի լավագույն լուսանկար» մրցույթին  հաղթողին կտրվի 3 հազար թուրքական լիրա (1700 դոլար): Դեռեւս չի հստակեցվել թե քանի հոգի է հայտ ներկայացրել՝ մասնակցելու «Վանա կատվի լավագույն լուսանկար» մրցույթին:

Հունիսի 26-ի երեկոյան տեղի ունենալիք մրցույթը մեծ աշխուժություն է առաջացրել Վանում:  Քաղաքում բոլորը Վանա կատուն են փնտրում՝ լուսանկարելու եւ մրցույթին այդ լուսանկարներով մասնակցելու համար

Նշենք, որ Վանա կատուներն ապրում են Վանա լճի շրջակայքում, որտեղից էլ առաջացել է նրանց անվանումը: Վանա կատվի աչքերը լինում են 3 տեսակի` երկնագույն աչքերով, դեղին գույնի տարբեր երանգներով եւ այնպիսիք, որոնց աչքերը տարբեր գույններ ունեն` երկնագույն եւ դեղին:

Վանա կատուները շատ համարձակ են, որսում են մկներ, մողեսներ, թռչուններ: Նրանք ուտում են նաեւ մրգեր: Յուրահատուկ են նրանով, որ սիրում են ջրում լողալ: Ավանդույթի համաձայն` Վանա կատուները մտնում են Վանա լիճ եւ որսում լճի միակ ձկանը` Վանա տառեխին:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: