Կալցիում-Ca

15 Jan

6aca24e5be5ba963eb7bc45cca800a10Հանքային մակրոտարրերից կարևորագույնը Ca-ն է, այն արյան մշտական բաղադրիչն է, մասնակցում է մակարդման պրոցեսում, մտնում է բջջային և հյուսվածքային հեղուկների մեջ, բջջի կորիզի կազմի մեջ: Կարևոր է նրա դերը մեմբրանների թափանցելիության կարգավորման պրոցեսում, նյարդային իմպուլսի փոխանցման, մկանների կծկման և աճի պրոցեսում: Օրգանիզմում գտնվող Ca-ի 99%-ը տեղակայված է ոսկորներում, որտեղ այն հանդես է գալիս որպես կառուցվածքային տարր:

Ca-ի պահանջը բարձր է երեխաների մոտ և կանանց մոտ` հղիության և կերակրման շրջաններում:

Սննդում կալցիումի երկարատև անբավարարությունը բերում է ոսկրագոյացման խանգարումների. Երեխաների մոտ` ռախիտի, իսկ մեծերի մոտ` օստեոպորոզի և օստեոմալյացիայի: Ca-ի փոխանակության առանձնահատկությունն այն է, որ սննդում նրա անբավարարության դեպքում արյան մեջ մշտական խտությունն ապահովելու համար, Ca-ը մշտապես դուրս է գալիս ոսկրերից: Ըստ էպիդեմիոլոգիական հետազոտությունների` այսօր աշխարհում 200 միլիոնից ավելի մարդ տառապում է օստեոպորոզով, որը պատճառ է դառնում վաղաժամ հաշմանդամության: Այս հիվանդության հաճախականությունը էստրոգենների սեկրեցիայի նվազման հետ կապված մեծանում է կանանց մոտ պոստմենոպաուզալ և պոստկլիմակտերիկ շրջաններում, ինչպես նաև տղամարդկանց և կանանց մոտ 75-80 տարեկան և ավել հասակում (ծերունական օստեոպորոզ):

Ca-ը համարվում է դժվար յուրացվող էլեմենտ: Ստամոքսի թթվային միջավայրում Ca-ի որոշ միացություններ անցնում են լուծված ձևի, բայց նրա հիմնական մասը ներծծվում է տասներկումատնյա և բարակ աղիներում: Աղու հիմնային միջավայրը խոչընդոտում է Ca-ի յուրացմանը, որտեղ առաջանում են նրա դժվար յուրացվող միացությունները, և միայն լեղաթթուների առկայությունն է, որ հնարավորություն է տալիս Ca-ին տանել դեպի յուրացվող ձևի:

Ca-ի յուրացման վրա, առաջին հերթին, ազդում է նրա փոխհարաբերությունը ֆոսֆորի հետ, ամենանպաստավորը 1:1.5 փոխհարաբերությունն է: Այս փոխհարաբերության ապահովումն իրական պայմաններում դժվար է, այն մոտ է կաթնամթերքներում, մրգերում և բանջարեղենում:Մնացած մթերքներում այս հարաբերությունները շեղվում են դեպի ֆոսֆորի կողմ: Այսպես, հացում, կարտոֆիլում ֆոսֆորը 5 անգամ, իսկ մսում` մոտ 20 անգամ ավելի շատ է: Ֆոսֆորի հավելյալ օգտագործումը (օրինակ շատ միս օգտագործելու դեպքում), ինչպես ցույց են տալիս կլինիկական և էպիդեմիոլոգիական հետազոտությունները, ռիսկի գործոն է ոսկրերի համեմատաբար ցածր խտության և օստեոպորոզի համար: Իսկ բուսակերների մոտ Ca:P փոխհարաբերությունը մոտ է օպտիմալին: Այստեղ նշենք, որ ֆիզիկական ակտիվության սահմանափակումը (հիպոկինեզիան), իմմոբիլիզացիան P-ի հավելյալ օգտագործման դեպքում ուժեղացնում են հիպոկալցեմիան և ոսկրերի դեմիներալիզացիան:

Ca-ի ներծծման վրա բացասական ազդեցություն են թողնում ճարպի հավելյալ քանակները, քանի որ այս դեպքում առաջանում են մեծ քանակի կալցիումական օճառներ (Ca-ը միանում է ճարպաթթուների հետ), և այս պայմաններում լեղաթթուների չի բավականացնում, որպեսզի առաջանան կոմպլեքս լուծելի միացություններ ճարպաթթուների կալցիումական աղերի հետ, որի պատճառով այդ կալցիումական օճառները հեռանում են առանց ներծծվելու: Ասվածից հետևում է, որ ճարպի անբավարարության դեպքում Ca-ի յուրացումը ևս վատանում է:

Ca-ի յուրացման վրա բացասական ազդեցություն են թողնում նաև մագնեզիումի, օքսալատների (մաղադանոս, սպանախ, սև հաց, կակաո), ֆիտատների (սև հաց, սոյայի ալյուր, “Հելկուլես”, ոսպ, նուշ), ֆոսֆորի հավելյալ քանակները:

Ca-ի յուրացումը խթանում են լիարժեք սպիտակուցները, օրգանական թթուները, վիտամին D-ն և այլն:

Այսպիսով, ամենալավը յուրացվում է կաթի և հեղուկ կաթնա-թթվային մթերքի կալցիումը, իսկ օրինակ կաթնաշոռից, պանրից յուրացումը նշանակալի ընկնում է ճարպի բարձր պարունակության և կալցիումի օճառացման պատճառով: Կալցիումի լավ աղբյուր կարող է ծառայել նաև ոսկրային ալյուրը, որտեղ վերջինիս յուրացումը հասնում է մինչև 90%-ի: Կալցիումի հեռացումը մեզով մեծանում է սննդում սպիտակուցների և կերակրի աղի հավելյալ օգտագործման դեպքում: Ապացուցված է նաև, որ կոֆեին պարունակող ըմպելիքները նույնպես նպաստում են կալցիումի հեռացմանը օրգանիզմից:

Չափահասների մոտ նորման կազմում է 800 մգ, պատանիների մոտ (17տ)-1200 մգ, հղիների և կերակրող մայրերի մոտ` 1200 մգ, 60 տարեկան տղամարդկանց և 50 տարեկան կանանց մոտ` 1000մգ:

calcium

Բոլորին հայտնի է, թե որքան է կալցիումն օրգանիզմին անհրաժեշտ։ Այն պետք է ոչ միայն ոսկրային հյուսվածքների ամրության, այլեւ` ատամների, լնդերի նորմալ զարգացման ու արյան մակարդման գործընթացի համար։ Կալցիումի բնական հանգստացնող հատկությունները նպաստում են սրտի կանոնավոր աշխատանքին։ Այն նաեւ նպաստում է ճարպերի քայքայմանը։ Սակայն կալցիումի ավելցուկն օրգանիզմի համար վտանգավոր է։ Դրա կողմնակի վնասակար ազդեցությունները դեռեւս ամբողջությամբ ուսումնասիրված չեն։ Օրինակ` հիվանդ երիկամներ ունեցող մարդկանց համար դա կարող է շատ լուրջ խնդիրներ առաջացնել, իսկ առողջ երիկամներ ունեցողների համար` փորկապություն։


Մարդուն անհրաժեշտ կալցիումի միջին քանակը.

– 1-3 տարեկան երեխայի համար` օրը 500 միլիգրամ.
– 4-8 տարեկան երեխայի համար` օրը 800 միլիգրամ.
– 9-18 տարեկանների համար` 1300 միլիգրամ.
– 19-50 տարեկանների համար` 1000 միլիգրամ.
– 51-ից բարձր տարիքի մարդկանց համար` 1200 միլիգրամ։

Ե՞րբ է կալցիումն անհրաժեշտ սովորականից ավելի։ Եթե ունեք վիտամին D-ի պակաս, լնդերի հիվանդություններ եւ չարաշահում եք շաքարը, կոֆեինն ու գազավորված հյութերը։

Ի՞նչն է խանգարում կալցիումի յուրացմանը։ Ճարպերի եւ շաքարի ավելցուկը։ Ալկոհոլը, սուրճը, ֆոսֆորն ու նատրիումը նվազեցնում են օրգանիզմում կալցիումի քանակը։

Ամենից լավ է կալցիումի պակասը լրացնել դրանով հարուստ սննդամթերքի հաշվին։ Այն շատ լավ է յուրացվում A եւ D վիտամինների համադրությամբ։ Մեկ բաժակ կաթը մոտ 300 միլիգրամ կալցիում է պարունակում։ Սուրճի սիրահարները պետք է հիշեն, որ այն օրգանիզմից հեռացնում է կալցիումը, ուստի, սուրճից ամբողջությամբ չհրաժարվելու համար, այն կարելի է խմել կաթի հետ։ Այդ դեպքում օրգանիզմում կալցիումի քանակը չի պակասի։ Երեսուն գրամ պանրի մեջ մոտ 200 միլիգրամ, իսկ 230 գրամ մրգային յոգուրտի մեջ` 345 միլիգրամ կալցիում կա։

Կալցիումով հարուստ մթերքներից են նաեւ ծովամթերքը, ձկնեղենը, հատկապես` սաղմոնն ու սարդինան, ընդեղենը (լոբի, ոսպ, սիսեռ, ոլոռ եւ այլն), ընկույզները, կանաչ բանջարեղենը եւ կաթնամթերքը։

Ի դեպ, բավարար չափով ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նպաստում է ոսկրային հյուսվածքի կողմից կալցիումի լավ յուրացմանը։ Այն չի կարող զարգանալ ու ամրանալ առանց ֆիզիկական ծանրաբեռնվածության։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: