Ինտերնետը խլեց ինձնից ամենակարևորը՝ գրքին մոտ գտնվելու ցանկությունը

28 Jan

read-books-that-you-enjoyԻնտերնետը խլում է ամենաթանկը` ժամանակը:
21-րդ դարում որևէ մեկին առանց համակարգչի անհնար է պատկերացնել: Եթե ավելի քան տասը տարի առաջ համակարգչին և ինտերնետին շատ քչերն էին տիրապետում, այն էլ նրանք, ովքեր մասնակցում էին հատուկ դասընթացների` մի քանի ամսով, ապա այժմ նույնիսկ մեկ տարեկան երեխան գիտի, որ համակարգիչն աշխատացնելու համար անհրաժեշտ է, օրինակ, մկնիկ կամ ստեղնաշար: Եվ այդ գործողությունն այնքան հմտորեն է կատարում, որ թվում է, թե համակարգիչը միշտ էլ գոյություն է ունեցել, ասենք, հեռուստացույցի կամ էլ հեռախոսի նման: Համակարգիչը համակարգիչ, բայց ինտերնետն այսօր գրեթե բոլորի կյանքում շատ մեծ տեղ է զբաղեցնում: Ինձ` որպես լրագրողի, ինտերնետը նախ և առաջ գրավեց տեղեկատվությունն ավելի հեշտ, արագ և բազմակողմանի ստանալու հնարավորությամբ: Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ նախկինում որևէ տեղեկություն ստանալու համար պիտի ժամերով թեքեի այս ու այն ալիքը, կարդայի շատ թերթեր ու գրքեր, համեմատեի դրանցում եղած փաստերն ու նոր միայն կառուցեի նյութը, իսկ հիմա այդ «զորեղ» մկնիկի մի թեթև շարժումով ցանկացած տեղեկություն ինձ հասանելի է դառնում առաջին ձեռքից: Ինտերնետի երկրորդ առավելությունն, ըստ ինձ, այն է, որ մենք`լրագրողներս, կարողանում ենք սոցիալական ցանցերի հնարավորությոններն օգտագործելով` մեր ասելիքը, մեր լուրը տարածել և, ինչու չէ, ստանալ արձագանքներ ու լուծումներ, որը լրագրողի ամենամեծ հաղթանակն է: Սակայն ինտերնետը, որքան էլ որ օժտված է դրական շատ հատկանիշներով, մարդուց խլում է ամենաթանկը` ժամանակը, իսկ ժամանակի մեջ նաև կյանքի կարևորագույն հաճույքներից մեկը` ընթերցանությունը, գրքին մոտ գտնվելու ցանկությունը, իսկ գրապահարանում շարքով-կարգով դասված ու արևից խունացած գրքերը կարծես հրաժեշտի մի նոր խոսք են ասում, երբ ամեն անգամ միացնում եմ համակարգչի կոճակը և նստում ինտերնետի առաջ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: