Վրաստանում ձերբակալվել են «Վրացական երազանքի» երեք ներկայացուցիչներ

29 Jan

113758«Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի երեք ներկայացուցիչներ ձերբակալվել են Վրաստանի ներքին գործերի Թբիլիսիի վարչության կողմից` կեղծ գործարքների իրականացման մեղադրանքով, որի ժամանակ փորձել են շրջանցել «Քաղաքացիների միավորման մասին» օրենքով նախատեսված սահմանափակումը: Ձերբակալվածներն են Պահպանողական կուսակցության գործադիր քարտուղար Մերաբ Կաչախիձեն, «Ազգային ֆորումի» շրջանային կազմակերպության նախագահ Թեյմուրազ Շեկլաշվիլին, ինչպես նաեւ ակտիվիստ Տարիել Կարդավան:

Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ ձեռք բերված ապացույցների համաձայն, նշված անձինք երրորդ անձանց գումար են տվել, որպեսզի նրանք իրենց անունից  որպես անդամավճար կամ նվիրատվություն մուտք անեն կուսակցության հաշվին, մինչդեռ օրենքն արգելումն է այլ անձանց կողմից կուսակցական անդամավճարներ կատարելը: Բացի այդ, օրենքով սահմանափակվում է անդամավճարների եւ նվիրատվությունների չափը` համպատասխանաբար 1,2 հազ. լարի (մոտ 731 դոլոր) եւ 60 հազ. լարի (մոտ 36,6 հազ. դոլար):

Երեք ձերբակալվածներին էլ  կեղծ գործարքների իրականացման մեղադրանք է առաջադրվել:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: