Կենդանական աշխարհի հոգատար մայրերը

30 Jan

koshki-171Շատ քիչ կենդանիներ, լույս աշխարհ գալով, կարող են հույս դնել իրենց մայրերի նուրբ հոգատարության և սիրո վրա: Սակայն նրանցից ոմանք կարող են իրենց մայրերին աշխարհի ամենահոգատար մայրն անվանել: Ո՞ր կենդանիների մեջ է կարելի գտնել ամենահոգատար մայրերին: Կենդանական աշխարհի ո՞ր ներկայացուցիչներն են անձնուրաց հոգ տանում իրենց սերունդի մասին:

Կատվի հոգատարություն

Այս վարկանիշային սանդղակում առաջնային դիրքը ըստ արժանվույն գրավում է կատվազգիների ընտանիքը: Նրանք անձնուրաց լուծարվում են իրենց ձագուկների հանդեպ հոգատարության մեջ: Միաժամանակ հայտնի են դեպքեր, երբ նրանք կերակրել են նաև այլ կենդանիների նույն հոգատարությամբ, ինչպիսին ցուցաբերում են  իրենց սեփական ձագուկների նկատմամբ: Հայտնի են դեպքեր, երբ վագրը կերակրել է խոզուկների, իսկ կատուն՝ սկյուռիկի:
Գերմանացի կենդանաբանների հետաքրքիր հետազոտություններից մեկի ժամանակ անցկացվել էր փորձ, որի ժամանակ կատուն դաստիարակել է փոքրիկ ճուտիկներին: Մայր-կատուն նրանց մասին հոգ էր տանում, լիզում էր և քնեցնում իր գրկում՝ տաքացնելով մարմնի ջերմությամբ: Իսկ երբ փորձի ժամանակ ճուտիկների խումբը ենթարկվեց բազեի հարձակմանը, կատուն, առանց մի վարկյան վարարելու, դուրս եկավ պաշտպանելու նրանց, և նույնիսկ «մարտական ուժով» ավելի թույլ լինելով գիշատչից, կարողացավ փրկել ճուտիկներին մահից:

Վագրերը հոգատարությամբ չեն զիջում կատուներին: Մայր-վագրը իր ձագերին կերակրում է կաթով մինչ կես տարեկան հասակը, չնայած նրանք արդեն 2 ամսեկանից կարող են սնվել մսով: Ձագուկների գոյության առաջին տարվա երկրորդ կեսից, մայրը սկսում է համբերատար նրանց սովորեցնել որսի իմաստությունները, առանց որի իմացության ձագուկները պարզապես կսատկեն ինքնուրույն կյանքի ընթացքում: Հետաքրիր է, որ սնուցման և ուսուցման ամբողջ ընթացքը ընկած է մայր-վագրի վրա, հայր-վագրը այդ ամենի մեջ ոչ մի մասնակցություն չի ցուցաբերում:

Հոգատար փղեր

Իրենց ձագուկների հանդեպ ոչ պակաս հոգատարություն են ցուցաբերում (եթե նրանց կարելի է այդպես անվանել) մայր-փղերը: Միայն նրանց  ներարգանդային կրումը, որը տևում է 22 ամիս, ամեն ինչի արժե: Եվ այդքանից հետո մայր-փիղը իր մեջ ուժ է գտնում հոգ տանել ձագի մասին: Փղիկները ծնվում են կույր և ամբողջովին կախված են լինում ուրիշի օգնությունից: Հետաքրքիր է, որ փղերի նախիրում փղիկների մասին հոգ է տանում ոչ միայն իրենց մայր-փիղը, այլև յուրաքանչյուր այլ էգ փիղ: Դա հնարավորություն է տալիս փղիկներին ապահովել 24-ժամյա հոգատարությամբ, իսկ մորը՝ հանգստանալու ժամանակով:

Հոգատար կոկորդիլոսներ

Չնայած իրենց վայրագ տեսքի և ատամնային ծնոտի ուշագավ ուժի՝ կոկորդիլոսների էգերը կենդանական աշխարհի ամենահոգատար մայրիկներից են: Դեռ մինչ ձու դնելը մայր-կոկորդիլոսը շատ զգուշորեն ընտրում է այդ վայրը: Միաժամակ նա  պատրաստում է 2 տարբեր տեղ, մեկը աղջիկների համար, մյուսը՝ տղաների, մեկը պատրաստելով տաք տերևների կույտում, իսկ մյուսը՝ սառը մամուռների:
Ձվադրումից հետո, մայրը ինչպես մի աչալուրջ ժամապահ, սկսում է հետևել իր ապագա ձագուկներին: Հասկանալի է, որ, գտնվելով այսպիսի պաշտպանության տակ, գրեթե բոլոր ձվերը մնում են անձեռնմխելի: Իսկ փոքրիկ կոկորդիլոսիկների ծնվելուց  հետո, մայրը նրանց բոլորին ուղարկում է իր մեծ երախը, որպեսզի նրանց հասցնի ջրի մոտ: Իր ձագուկների մասին մայրը հոգ է տանում ամբողջ առաջին տարվա ընթացքում:

Սպիտակ արջերի հոգատարություն

Ապրելով շատ դաժան պայմաններում, այնուամենայնիվ, սպիտակ արջերը հանդիսանում են ձագուկների հանդեպ հոգատարության նմուշ: Մայր-արջը, պատրաստվելով ծննդաբերության, ակտիվորեն քաշ է հավաքում, որը ծննդաբերության պահին կրկնապատկվում է: Եվ այս ամենը միայն նրա համար, որպեսզի ծննդաբերությունից հետո չսատկի, քանի որ նրանց ոչ միայն պետք է լույս աշխարհ բերել, այլ նաև կերակրել: Իսկ դա մեկ օրվա գործ չէ:
Ծննդաբերությունից առաջ արջը իրեն ձյան մեջ հարմարավետ որջ է պատրաստում, որտեղ գալիս է կիսաքնած վիճակի՝ իր մայրցամաքային եղբայրների քնելուն նման: Այս վիճակում էլ անցնում է ծննդաբերությունը: Լույս աշխարհ գալով՝ սպիտակ արջուկները ամբողջովին անօգնական են և իրենց մոր ամբողջօրյա հոգատարության կարիքն ունեն: Այստեղ էլ պետք է գալիս ավելացված քաշը: Մայր-արջը 8 ամսվա ընթացքում հոգատարորեն կերակրում է իր ձագուկներին և միայն դրանից հետո նրանց դուրս է հանում որջից, որպեսզի տանի ջրի մոտ և ձուկ որսալ սովորեցնի:
Հաջորդող միքանի տարիների ընթացքում մայր-արջը դեռ հոգում է իր ձագուկների մասին, նրանց սովորեցնելով կյանքի իմաստություններին դաժան Արկտիկայի պայմաններում:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: