Երջանկության գաղտնիքը

1 Feb

images (1)Երջանկությունը անբացատրելի է ու միշտ ցանկալի: Դրա մասին երազում են, դրա համար պայքարում ու երբեք դրանով չեն հագենում: Քելլի Ֆերրիսը երջանկության իրեն հասանելիք չափը աշխարհով մեկ է փնտրում: Երջանկության փորձագետն արդեն հասցրել է լինել 150 երկրում ու համոզվել է` խաղաղօվկիանոսյան կղզիներից մինչև աֆրիկյան պետություն, կյանքի նույնիսկ ամենաերջանիկ րոպեներին, մարդիկ չեն զգում իրենց կատարյալ երջանիկ, հավատում են, որ երջանկության ամենամեծ չափաբաժինը դեռ գտնել է պետք.

– Մենք փորձում ենք մեր երջանկությունը փնտրել հեռվում, բայց երբ մի քիչ հեռանում ենք մեր տնից, հասկանում ենք, որ հենց այնտեղ է մեր իրական երջանկությունը: Երևի մարդիկ հեռանում են հարազատ տնից հենց նրա համար, որ հասկանան այն երջանկության արժեքը, որն արդեն ունեն ու սկսեն կարոտել այն:

Փորձագետի սուր աչքը նկատել է` աշխարհի ամենաերջանիկ մարդիկ Խաղաղ օվկիանոսի և Կարիբյան կղզիների բնակիչներն են: Նրանց համար երջանկությունը շքեղ մեքենան, թանկարժեք հագուստը և լավ բնակարանը չէ: Այնտեղ մարդիկ ունեն ոչ իրեղեն երջանկություն: Հենց այդ պատճառով նյութապաշտները երբեք չեն կարող երջանիկ լինել. < Աղքատ երկրներից մեկում մի կին ասաց, թե ամենաերջանիկ մարդիկ ամենաաղքատ երկրներում են: Այնտեղ մարդիկ իրերի ետևից չեն ընկնում ու դա նրանց չի խանգարում լինել երջանիկ: Օրինակ Գանայում, որը բավական աղքատ է, կարելի է տեսնել շատ երջանիկ մարդկանց>,- նշում է փորձագետը:

Երջանկության գիտակին զարմացրել է մի բան. Աշխարհի ոչ մի անկյունում ոչ մի մարդ միանգամից չի կարողացել պատասխանել երջանիկ է թե ոչ հարցին: Բելգիացի աշխարհ տեսած բլոգերն առաջարկում է սեփական երջանկությունը բացահայտելու ամենապարզ բանաձևը, որ սովորել է ճամփորդելիս` եթե դժբախտ չես, ուրեմն արդեն երջանիկ ես.

– Երջանկությունը կյանքի դժբախտ ու ծանր րոպեների արանքում է: Երբ ես հիշում եմ, թե որքան դժբախտ եմ եղել, հասկանում եմ, թե որքան երջանիկ կարող եմ լինել:

Քելլիի 150-րդ կանգառը Հայաստանում է: Հայերը նրա տպավորությամբ երջանիկ ժողովուրդ են: Սիրում են ժպտալ ու նույնիսկ օտարին հարազատի աչքով են նայում. <Հայերը նախ շատ ժպտերես են, բացի այդ դուք ունեք հին մշակույթ, ու երբ նայում ես մարդկանց, նրանց աչքերում տեսնում ես այդ ամենի գիտակցությունը, դուք երջանիկ եք, որովհետև գիտակցում եք, որ հին ազգ եք ու ունեք հին մշակույթ> ,- ասում է Քելլին:

Հայաստանի մասին ավելի ուշ Քելլին իր բլոգում գրեց` հին պատմությամբ, բարի աչքերով մարդիկ էին` Արարատի փեշին:

Ինչ անել երջանիկ լինելու համար

Սեր, գումար, թե հաջողություն? Որն է երջանիկ լինելու բանաձևը: Աշխարհի 150 երկրում մարդիկ արդեն բացահայտել են երջանկություն տանող ճանապարհը: Ինչ անել, եթե երջանիկ չես կամ քեզ երջանիկ չես համարոյմ:

  1. Լցրեք ձեր կյանքը ամենակենսականով` սիրով: Սովորեք ոչ միայն սիրվել, այլ որ ավելի կարևոր է սովորեք ձեր սերը շռայլությամբ նվիրել մտերիմներին:
  2. Եթե համարում եք, որ երջանիկ չեք, փորձեք բացահայտել, թե որն է ձեր կյանքի գործը: Սիրելի աշխատանքը կդառնա ոչ միայն եկամտի աղբյուր, այլև կօգնի ձեզ զգալ օգտակար ու անփոխարինելի:
  3. Երջանկանալու ամենակարևոր գաղտնիքը ձեր մեջ է: Մի վախեցեք լինել անկեղծ, ազատություն տվեք ձեր զգացմունքներին ու հետևեք ձեր երազանքին: Ասեք այն, ինչ մտածում եք և մտածելով խոսեք:
  4. Երջանկությունը հոգեվիճակ է: Եթե հոգնել եք անվերջ դժգոհելուց, որ դժբախտ եք, հենց վաղվանից սկսեք գործել: Առավոտյան կանգնեք հայելու առաջ և ինքներդ ձեզ խոստացեք, որ այս օրը լինելու է ավելի երջանիկ, քան երեկվանը:
  5. Սկսեք ամենափոքրից` ժպտացեք և առողջ եղեք: Իսկ առողջ ծիծաղը կարող է շատ վերքեր ամոքել:
  6. Եւ ամենակարևորը` երջանկությունը հարուստ ու աղքատ չի տարբերում: Այն բոլորի համար է, ու սիրում է նրանց, ովքեր իրենց ուրախությամբ, հաջողությամբ ու սիրով կարողանում են կիսվել մյուսների հետ:
  7. Եթե չբավարարեց, ապա ուղղակի, ինտերնետում փնտեք: Երջանկություն How to be happy բառերը: Համացանցը կարող է ձեզ նոր դեղատոմսեր առաջարկել:
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: