Ազոտ-N

4 Feb

  Ազոտ (Լատինական անվանումը՝ Nitrogenium` սելիտրա ծնող), քիմիական նշանը՝ N, ատոմային թիվը՝ 7, ատոմային զանգվածը՝ 14.0067: Ազատ վիճակում անհամ և անհոտ գազ է, ջրում վատ է լուծվում: Մոլեկուլը կազմված է 2 ազոտի ատոմներից (N2), որոնց կապը շատ ամուր է: Բնության մեջ ազոտը կազմված է 14N (խառնուրդում բաղադրությունը՝ 99.63%) և15N կայուն նուկլիդներից: Արտաքին էլեկտրոնային մակերեսի կարգը 2s2 2p3: Ազոտի նեյտրալ ատոմի շառավիղը 0.074 նմ է, իոններինը. N3- – 0.132, N3+ – 0.030 և N5+ – 0.027 նմ:

Հայտնագործումը

Ազոտը հայտնագործվել է 1772 թ շոտլանդացի գիտնական Դ. Ռեզերֆորդի կողմից՝ ածխիծծմբի, գազային ֆոսֆորի այրման արգասիքները ծծմբական լուծույթի միջով անցկացնելիս (այս դեպքում այն չի կլանվում՝ ի տարբերություն CO2-ի): Շուտով րանսիացի քիմիկոս Ա.Լ. Լավուազիեն եկավ եզրակացության, որ այդ «խեղդող» գազը մտնում է մթնոլորտի բաղադրության մեջ և անվանեց այն «azote» (հուն. azoos – անկենդան): 1784 թ անգլիացի քիմիկոս Հ. Կավենդիշըբացահայտեց ազոտի առկայությունը սելիտրայում (այստեղից գալիս է ազոտի լատինական անվանումը, որն առաջարկվել է ֆրանսիացի քիմիկոս Ժ. Շանտալի կողմից 1790 թ:

Բնության մեջ տարածվածությունը

Բնության մեջ ազատ (մոլեկուլային) վիճակում ազոտը մտնում է մթնոլորտային օդի բաղադրության մեջ (ծավալային՝ 78.09% և զանգվածային՝ 75.6%), իսկ կապված վիճակում՝ երկու սելիտրաների. նատրիումի նիտրատ (NaNO3, հանդիպում է Չիլիում, այստեղից էլ անվանումը՝ չիլիական սելիտրա), կալիումի նիտրատ (KNO3, հանդիպում է Հնդկաստանում՝ հնդկական սելիտրա) և մի շարք այլ միացությունների տեսքով: Երկրագնդի բաղադրության մեջ տարածվածությամբ ազոտը զբաղեցնում է 17-րդ տեղը, նրան բաժին է ընկնում Երկրագնդի զանգվածի 0.0019%-ը: Չնայած անվանմանը, ազոտն առկա է բոլոր կենդանի օրգանիզմներում (պինդ մասի զանգվածի 1-3%-ը) և հանդիսանում է կարևորագույն բիոգենային տարրը: Այն մտնում է սպիտակուցների, նուկլեինաթթուների, հեմոգլոբինի, քլորոֆիլի և այլ կենսաբանորեն ակտիվ նյութերիբաղադրության մեջ: Ազոտի միացությունների փոխակերպումը կենդանի բջիջներում հանդիսանում է բոլոր օրգանիզմների նյութափոխանակության կարևորագույն մասը:

Ստացումը

Գործարանային պայմաններում ազոտը ստանում են օդից: Դրա համար օդը սկզբում սառեցնում են, սեղմում և հեղուկ վիճակում ենթարկում թորման: Ազոտի եռման ջերմաստիճանը (-195.8 °C) մի քիչ ավելի ցածր է, քան օդի մյուս բաղադրիչինը՝ թթվածնինը (-182.9 °C), այդ պատճառով հեղուկ օդի զգույշ տաքացնելուց ազոտն առաջինն է գոլորշիանում: Սպառողներին գազային վիճակում ազոտը տրամադրում են սեղմած վիճակում (150 մթ. կամ 15 ՄՊա) սև բալոներում, որոնք ունենում են դեղին գրառում՝ «ազոտ». Հեղուկ ազոտը պահում են Դյուդարի տարաներում:

Լաբորատոր պայմաններում մաքուր (քիմիական) ազոտը ստանում են ամոնիումի քլորիդի (NH4Cl) տաքացված լուծույթով աղային վիճակի նատրիումի նիտրիտի(NaNO2) վրա ազդելով:

NaNO2 + NH4Cl = NaCl + N2 + 2H2O:

Ինչպես նաև կարելի է տաքացնել ամոնիումի նիտրիտը (պինդ վիճակում)

NH4NO2 = N2 + 2H2O

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: