Գայլ-աղջիկը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

4 Feb

arm13505911791811-ամյա Սուպատրա Սասուպֆանը, որն ապում է Բանգկոկի արվարձանում, գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամազոտ աղջիկ: երեխայի ամբողջ դեմքը, ականջները, ձեռքերը, ոտքերն ու մեջքը մազով են ծածկված, ինչը նրան նմանեցնում է գայլի: Հետաքրքիր է, որ աղջիկն արդեն հարմարվել է իր յուրահատկության հետ և նույնիսկ հպարտանում է, որ դարձել է այսքան ճանաչված, հայտնում է mirfactov.ru-ն:

Սուպատրան ասում է, որ հպարտ է «աշխարհի ամենամազոտ աղջիկ» կոչվելու համար: Ամբողջ կյանքում մյուս երեխաները ծաղրել են Սուպատրային` նրան անվանելով «կապիկի դեմքով» աղջիկ և «գայլ-աղջիկ», սակայն հիմա, երբ աղջիկը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, դպրոցում երեխաները սկսել են ավելի հարգանքով վերաբերվել:

Նա տառապում է Ամբրասի բնածին սինդրոմով և հիպերտրիխոզով, որը կապված է քրոմոսոմներում փոփոխության հետ:

Սուպատրան աշխարհի 50 մարդկանցից մեկն է, ով տառապում է այդ եզակի հիվանդությամբ: Մազերը գնալով ավելի են հաստանում, լազերային ճանապարհով չեն վերանում, այդ պատճառով մայրն ուղղակի պարբերաբար կտրում-հավասարեցնում է, ինչը կարող է բերել կուրության: Աղջիկն ալերգիկ է:

«Ինձ դուր է գալիս մաթեմատիկան, ես հետո կկարողանամ սովորեցնել ուրիշ երեխաների: Ես ուզում եմ բժիշկ դառնալ և ուրիշներին օգնել լուծել առողջական խնդիրները»,- ասել է Սուպատրան: Աղջկա հայրը` 38-ամյա Սամմրուենգը, պատմել է, որ ծնվելիս աղջկա քթանցքերը 1 մմ լայնություն են ունեցել, նա կյանքի առաջին 3 ամիսներն ինկուբատորում է անցկացրել: Հետո աղջկա քթանցքերը վիրահատությամբ լայնացրել են:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: