Պայքար վնասատուների և հիվանդությունների դեմ առանց թունաքիմիկատների

5 Feb

միրգ Ներկայումս վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարումորոշակի տեղ է հատկացվում քիմիական պայքարին այլընտրանքհանդիսացող միջոցառումներին, այդ թվում բուսականպատրաստուկների օգտագործմանը: Արդյունքում ստացվում էէկոլոգիապես համեմատաբար մաքուր սնունդ, որը նպաստում էմարդկանց առողջության և շրջակա միջավայրի պահպանմանը:

Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ նպատակահարմար ենքհամարում ներկայացնել պայքարի այնպիսի միջոցառումներ, որոնքունեն գործնական կիրառություն ե մեծ ծախսեր չեն պահանջում:

Բույսերի պաշտպանության բնագավառում կիրառվում են բույսերիցստացված պատրաստուկներ՝ թուրմեր, եփուկներ, ինչպես նաևնյութեր, որոնք վնասատու օրգանիզմների դեմ պայքարի հատկապեսսկզբնական շրջանում ցուցաբերում են բարձր արդյունավետություն:

Բույսերի հավաք, չորացում և պահպանում

Բոլոր բույսերն անհրաժեշտ է հավաքել չոր, տաք եղանակին՝ ցողը գոլորշիանալուց  հետո, կեսօրից ոչ ուշ:Հավաքից առաջ անհրաժեշտ է բույսը զննել, կտրել միայն առողջ բույսերը, հիվանդները խոտանել:Ծաղկաբույլերը կտրել տերևների հետ՝ հողի մակերեսից առնվազն 5սմ բարձրության վրա: Հավաքվածարմատները, սոխուկները, կոճղարմատները մաքրել հողից և լվանալ սառը ջրով:

Հավաքելուց անմիջապես հետո անհրաժեշտ է չորացնել ստվերում, ցանկալի է օդափոխվող տարածքում՝  ծածկիտակ: Հավաքված բույսերը շերտով փռել թղթի վրա: Որքան արագ չորանան, այնքան ավելի շատ կպահպանենօգտակար հատկությունները: Չորացումն արագացնելու նպատակով դրանք կարելի է նախապես մանրացնել:

Երկարատև կարելի է պահպանել միայն նախապես չորացրած բույսերը: Չորացրած հումքն անհրաժեշտ է պահելկախված  վիճակում՝ թղթե, չոր տոպրակներում:

Հեղուկ պատրաստուկների պատրաստում

Որքան հումքը մանր լինի, այնքան ավելի լավ կթրմվի: Թուրմը քամելուց հետո հումքն անհրաժեշտ է ճզմելամբողջությամբ: Օգտագործել նախապես լավ մանրացրած տնտեսական օճառ և լուծել քիչ քանակությամբ տաքջրում: Յուրաքանչյուր 10լ հեղուկին օգտագործումից առաջ ավելացնել 30-50գ օճառ, այնուհետև լավ խառնել:Հեղուկ պատրաստուկը բաց օդում և բարձր ջերմաստիճանի պայմաններում 2-ից 4 ժամ անց պղտորվում է,սկսում է տհաճ հոտ արձակել: Այդպիսի պատրաստուկը օգտագործման համար այլևս պիտանի չէ:

Թուրմերի պատրաստում

Մանրացրած բույսերը լցնել տարայի մեջ, ավելացնել տաք, երբեմն էլ եռման ջուր և թողնել որոշ  ժամանակ:Պատրաստի թուրմը քամել, իսկ կիրառումից անմիջապես առաջ  ֆիլտրել:

Եփուկների պատրաստում

Եփուկների պատրաստման տեխնոլոգիան տարբեր է.

մի դեպքում եռացնելուց առաջ հումքին ավելացվում է սառը ջուր, մյուս դեպքում՝ տաք: Եռացնելիս ջրի մի մասըգոլորշիանում է, որն անհրաժեշտ է լրացնել՝ ավելացնելով եռացրած ջուր: Ստացված եփուկներն անհրաժեշտ էլավ քամել, լցնել հերմետիկ փակվող ապակե տարայի մեջ և մինչև օգտագործումը պահել մութ, սառը տեղում:Եփուկներն իրենց թունանակությունը կարող են պահպանել առավելագույնը 1 – 2 ամիս:

 

Բուսական թուրմերի ու եփուկների կիրառման առանձնահատկությունները

Լուծույթները մեծամասամբ անհրաժեշտ է օգտագործել պատրաստման օրը՝  առավոտյան ցողի գոլորշացումիցհետո մինչև կեսօր կամ ժամը 17-ից հետո՝  մինչև ցողի նստելը: Սրսկում չի կարելի կատարել ուժեղ քամիներիժամանակ, անձրևից առաջ և անմիջապես հետո:

Եփուկներն ու թուրմերը ցանկալի է կիրառել վնասատուների ի հայտ գալու սկգբնական շրջանում, երբ դրանցթվաքանակը մեծ չէ: Մեծ թվաքանակի դեպքում արդյունքները գոհացուցիչ չեն լինում: Անհրաժեշտությանդեպքում սրսկումը կարելի է կրկնել 5-7 օր ընդմիջումներով: Պետք է հաշվի առնել, որ բուսական թուրմերը կարողեն ոչնչացնել նաև օգտակար միջատներին, հետևաբար, եթե բույսերի վրա առկա է օգտակար միջատների զգալիքանակություն, անհրաժեշտ է սրսկումը հետաձգել:

Բուսական թուրմերն ու եփուկները պետք չէ օգտագործել բույսերի ծաղկման շրջանում: Պայքարի ցանկացածմիջոցառում արդյունավետ չէ, եթե կիրառվում է միայն փոքր տարածքի վրա: Չմշակված տարածքից շատ շուտովվնասատուները կտեղափոխվեն մշակված տարածք:

Անհրաժեշտ է օգտագործել սրսկիչ՝  ծայրապանակը պահելով բույսից 30սմ  հեռավորության վրա: Լուծույթըպետք է երկու կողմից հավասարաչափ ծածկի տերևները:

Բանջարային մշակաբույսերն անհրաժեշտ է սրսկել 2-3 անգամ՝  5-7 օր ընդմիջումով, իսկ անհրաժեշտությանդեպքում՝ 4-5 անգամ: Սրսկումներն արդյունավետ են, երբ դրանք կատարվում են վնասատուի թրթուրի՝  ձվիցդուրս գալու սկզբնական փուլում: Անհրաժեշտ է թույլ չտալ դրանց հասունացումը, քանի որ բույսերին զգալիվնաս են հասցնում հատկապես մեծ հասակի թրթուրները:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: