Բացահայտում ենք բնության գաղտնիքները

6 Feb

DSCN16681-1024x576Քաղաքային կյանքի աղմուկից ու աղտոտված օդից ազատվելու միակ ճանապարհը դեպի բնություն տանողն է:Այստեղ խաղաղվում ու հանգստանում ես,դրական լիցքեր ստանում ծիլ ու ծաղկից,ծառ ու թփից:Ամառային մեր այցելությունը բուսաբանական այգի ինձ համար թարմանալու և բնության հետ հաղորդակցվելու առիթ էր:Այգում տարբեր ծառատեսակների ծառուղիներ կային,որոնցով անցնելն ու լուռ հիանալը մեծ բավականություն էր:Բույսերի տեսակները,ծաղկող և պտղատու ծառեր,որոնք միայն Հայաստանում են հանդիպում,բազմազան էին:Մեր բուսաբանական այգին կարիք ունի ընդլայնվելու և հարստանալու:Ես շատ կուզենայի,որ աշխարհի տարբեր երկրներում աճող բույսերի համար պայմաններ ստեղծվեին Հայաստանում:Այնտեղ ինձ դուր եկավ կիվիի ծառը:Կիվի կամ Ակտիվիդիա Չինական-Ակտիվիդիա ակտինիդաների ընտանիքին պատկանող, հսկա ծառանման լիաներ են, որոնց ծննդավայրը համարվում է Չինաստանը: Վայրի վիճակում աճող չինական ակտինիդիայի պտուղների քաշը 30գ է կշռում, այն տեղափոխ ել են Նոր Զելանդիա XX դարի սկզբներին: Կուլտուրական խոշորապտուղ չինական ակտինիդիան ստացվել է Նոր Զելանդիայում, որի պտուղները կշռում են 100 և ավելի գրամ, նախկինի նկատմամբ աչքի են ընկնում ոչ միայն մի քանի անգամ մեծ չափերով, այև ամենալավ համային հատկանիշներով: Նոր Զելանդական սելեկցիոներները, ի պատիվ Նոր Զելանդիայի խորհրդանիշ հանդիսացող թռչնի` կիվիի, նոր ստացված չինական ակտինիդիային տալիս են կիվի անունը, քանի որ պտղագոյացման ձևը նման է նորզելանդական կիվի թռչնակի մարմնի ձևին: Այժմ կիվին աճեցնում են Մերձարևադարձային գոտու մի շարք երկրներում` Նոր Զելանդիա, Չինաստան, Հարավային Աֆրիկա: Կիվին իր մեջ ռեկորդային քանակությամբ C վիտամին և այլ բիոլոգիական ակտիվ նյութեր է պարունակում: Տնկումից անմիջապես հետո պետք է յուրաքանչյուր տնկի ջրել 10-20 լիտր ջրով: Հողի խոնավ վիճակում հաջորդ ջրումը պետք է կատարել տնկումից 5-7 օր հետո, իսկ չորային եղանակներին 3-4 օր հետո: Յուրաքանչյուր տնկման փոսի հողին պետք է ավելացնել հանքային պարարտանյութեր` 50-60 գ ֆոսֆորական և 30-40 գ կալիումական ու խառնել 5-10 կգ փտած գոմաղբ:Կիվիի շվերը կտրում են ինտենսիվ` ֆիտոհորմոններով և տնկում ուղղահայաց ձևով ծաղկամանների մեջ, ավելացնում հող, ավազ, պեոլետ և ֆոսֆոր, կալիական պարարտանյութ` 150-200 գ, իսկ վեգետացիայի ընթացքում ազոտական պարարտանյութ 500 գ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: