Կոտայքի մարզում 2 օձ են բռնել և տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի

7 Feb

3 (2)Մայիսի 10-ին, ժամը 19.25-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Մելքումյան փողոցում բնակիչներն օձ են նկատել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության ամփոփ տեղեկագրի՝ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:

 

Մինչ օպերատիվ խմբի դեպքի վայր հասնելը, սակայն, բնակիչները օձին բռնել էին: Մասնագետը շրջակա տարածքն ուսումնասիրել է և այլ օձ չի հայտնաբերել, իսկ բռնված օձը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի:

 

Նույն օրը, ժամը 20.02-ին «Փոքր Մհեր» կրթահամալիրից ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի շրջակայքում բռնել են գյուրզա ցեղատեսակի օձ:

 

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբն ու հատուկ մասնագետը: Շրջակա տարածքն ուսումնասիրելու ընթացքում այլ օձ չի հայտնաբերվել, իսկ գյուրզան տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: