Տարբեր հյութերի մասին

8 Feb

 mangoyovvvՆարնջի հյութ

Էմալապատ կաթսայի մեջ լցնել 10 նարնջի կեղեւ եւ վրան լցնել այնքան ջուր, որ կեղեւը ծածկի:

Կաթսան կափարիչով ծածկելօ եւ 12 ժամ թողնել:

Այնուհետեւ ջուրը թափել, իսկ կեղեւը լվանալ ու աղալ: Աղալուց հետո վրան ավելացնել 5-6 լ ջուր ու թողնել 5-6 ժամ: Հետո մաքրել մառլյայով, ավելացնել 1  քամած կիտրոն, 1 թեյի գդալ կիտրոնի աղ եւ 0,5 կգ շաքարավազ:

  masur1Մասուրի հյութ

3 լ ջուրը էմալապատ ամանում եռացնել: Նախապես ընտրած, պոչերը հեռացրած ու լվացած 1 կգ մասուրը լցնել եռման ջրի մեջ, ամանի կափարիչը փակել, թողնել 24 ժամ, ջուրը քամել նախ քամիչով, ապա` մառլյայով: Հատիկները լցնել մեկ այլ էմալապատ կաթսայի մեջ /որովհետեւ էմալապատ ամաններում վիտամին C-ն ավելի քիչ է քայքաքյվում/, ավելացնել եւս մեկ լիտր ջուր եւ եռացնել 10-15 րոպե: Այնուհետեւ անընդհատ տրորելով եւ իր հյութից ավելացնելով  անցկացնել քամիչով, ապա մառլյայով եւ խառնել պատրաստի հյութին:

moxito-300x231Անանուխի հյութ

1 կապ անանուխ, 1 կգ շաքարավազ 1 թեյի գդալ կիտրոնի աղ: Անանուխը լվանալ, դնել քամվի: 1 կգ շաքարավազը    կես լիտր ջրի հետ դնել կրակին: Մինչեւ ջրի եփվելը կոշտ կոթերը հեռացնել, տակի փափուկ մասը թողնել տերեւների հետ միասին, 1 թեյի գդալ կիտրոնի աղով լավ տրորել: Շաքարաջրի եփ գալուց հետո երեսի քափը հավաքել, կրակը հանգցնել եւ տրորված անանուխը լցնել մեջը, ծածկել: Թողնել երկու օր մնա: Այնուհետեւ քամել եւ դնել կրակին, մինչեւ եփ գալը, չթողնել եռա, թողնել մի քիչ սառի, լցնել բանկաները եւ փակել:

Օգտագործման ժամանակ ըստ ճաշակի ջուր ավելացնել:

images (4)Տոմատի թանձրահյութ

3 ճաշի գդալ պոմիդորի մածուկ, 1 ճաշի գդալ մանանեխ, 4 ճաշի գդալ ձեթ, մաղադանոս, աղ, տաքդեղ, շաքարավազ:

Պոմիդորի մածուկը խառնել ձեթին, ավելացնել մանանեխ, 3 ճաշի գդալ մանր կտրատած մաղադանոս, աղ, շաքարավազ, տաքդեղ եւ խառնել:

Թանձրահյութը կարելի է տալ պինդ եփած ձվի, երշիկեղենի կամ սառը մսի հետ:

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: