Տեղեկություններ թեյի մասին

8 Feb

734480_549567568395471_1405003580_nԱշխարհի ամենահին ըմպելիքը` թեյը, խորհրդանշում է իմաստություն, հարմարավետություն և ընտանեկան ջերմություն:

Թեյը առաջին անգամ հայտնվեց Չինաստանում, IV դարում, որպես դեղաբույս: 200 տարի հետո չինացիները գտան, որ նրանից կարելի է ըմպելիք պատրաստել: Իսկ հազար տարի անց թեյով հրապուրվեցին նաեւ եվրոպացիները:

542333_549567835062111_2048306934_n

 

Թեյը` որպես բույս, պատկանում է կամելիաների դասին: Թեյի ընտանիքը կապված է բուսական 2 խմբի հետ` թեյ չինական, որը հավերժ կանաչ, 3մ բարձրությամբ թուփ է, և թեյ ասսամական, որը հայտնաբերվեց 1826-ին անգլիացիների կողմից Հնդկաստանի հյուսիսում` Ասսամում: Սա հավերժ կանաչ ծառ է համարվում, որովհետև բարձրությունը կազմում է 10-15մ: Այս 2 տեսակ  թեյերի խաչասերումից առաջացել է Ցեյլոնական ծառը:

Հնուց ի վեր թեյով բուժում են մի շարք հիվանդություններ՝ ատամնացավ, աչքի հիվանդություններ, այրվածքներ, մրսածության հիվանդություններ, փսխումները, լնդախտ, գեղձախտ: Ճապոնացի գիտնականները գտնում են, որ թեյը կարող է դեղամիջոց լինել նաեւ ճառագայթային եւ քաղցկեղСтатистикаային հիվանդությունների դեմ:

Թեյը որպես ըմպելիք տարածվում էր բավականին դանդաղ: 1820 թվականին Եվրոպայում եւ Ամերիկայում խմելու համար գործածվել է 100 հազար փութ թեյ:

Հոգնածությունը վերացնող եւ քաղցի զգացումը որոշ չափով կոտրող թեյը վաղուց է հրապուրել զինվորականներին: Անգլիական բանակում թեյի օրական նորման 25 գրամ է:

309900_549568411728720_1542137222_n

Թեյը առաջինն իրենց հայրենիք տարան պորտուգալացիները` 1517 թվականին, այնուհետեւ հոլանդացիները` 1610 թվականին: Ռուսաստանում թեյի առաջին բաժակը վայելեցին 1638 թվականին, երբ Միխայիլ ցարին Մոնղոլիայից նվեր բերեցին 4 փութ թեյ: Մոսկվայի արտակարգ և լիազոր դեսպան Վասիլի Ստարկովն ինքը հանդիսավոր կերպով Միխայիլ Ֆյոդորովին հանձնեց «թանկարժեք նվեր» թեյը` Ալթին-խանի կողմից: Պետք է ասել, որ թեյը շատ թանկ  արժեր, բայց չնայած այս հանգամանքին`այն շատ երկրպագուներ ուներ: Օրինակ՝ Ռուսաստանի հյուսիսում թեյը տոնից տոն էին վայելում, իսկ նրանք, ովքեր տանը ինքնաեռ ունեին, համարվում էին հարուստներ: Անգլիայում թեյ խմելու պատմությունը սկսվել է 1664 թվականից, այն բանից հետո, երբ Արեւելա-հնդկական ընկերության վաճառականները Կառլոս II թագավորին 2 ֆունտ թեյ տվեցին: Վրաստանում թեյը հայտնվեց 1770 թվականին, երբ Եկատերինա II-ը Իրակլի թագավորին նվիրեց ինքնաեռ եւ թեյի սպասք:

408525_549568938395334_28102432_n

 

Սկզբում թեյաբուծության գաղտնիքները գիտեին միայն չինացիները: Մոտավորապես IX դարում այն յուրացրին ճապոնացիները: 1824 թվականին հոլանդացիները թեյ են աճեցնում Ճավա կղզում: 1834 թվականից սկսում են թեյ մշակել Հնդկաստանում, իսկ 1842 թվականից` Ցեյլոնում: 1900 թվականին Փարիզի միջազգային ցուցահանդեսում ռուսական թեյի արդյունաբերական արտադրության պիոներ Կ. Պոպովը ոսկե մեդալ ստացավ իր աճեցրած կովկասյան թեյի համար:

Մեր օրերում թեյը աշխարհում ամենատարածված եւ սիրված ըմպելիքներից մեկն է:

598865_549569041728657_526645989_n

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: