Բավարար քունը շատ կարևոր է կնոջ համար

12 Feb

 polnozennyj-sonՔունը կենսաբանական անհրաժեշտություն է։ Խորը և բավարար քունը կնոջը երիտասարդացնում է և գեղեցկացնում. տրամադրությունը, որից սկսվում է օրը, բարձրանում է, մաշկի արյան մատակարարումը լավանում, շարժումները հանգիստ են ու ներդաշնակ։ Ահա թե ինչու է լավ քունը համարվում բոլոր կոսմետիկ նախաձեռնումների հաջողության երաշխիքը:
Չափահաս մարդը, կախված նյարդային համակարգի վիճակից, կարիք է զգում 6-10 ժամվա քնի, ընդ որում ծերանալու հետ դրա նկատմամբ պահանջը պակասում է։ Եթե մարդը մշտապես քունը չի առնում, սկսվում է քնկոտության և թուլության վիճակ, որը չի հաղթահարվում ոչ մի տեսակի միջոցներով։ Միայն բավարար քունը կարող է վերականգնել հավասարակշռությունը։
Շատ կանայք գերհոգնածության և նյարդային համակարգի չափից ավելի գրգռվածության պատճառով տառապում են անքնությամբ, դե իսկ այն կարճատև քունը, որ նրանք ունենում են, անհանգիստ է ու չի նպաստում ուժերի վերականգմանը:
Առավոտյան արդյունքն առկա է՝ հոգնածություն, ընկճված տրամադրություն, գունատություն: Այս ամենն իր մեջ պարունակում է ժամանակից շուտ «թորշոմելու» և գեղեցկությունը կորցնելու վտանգ։ Ահա թե ինչու առօրյայի արդյունավետ կազմակերպմամբ ամեն գնով պետք է ապահովել լիարժեք և բավարար քունը։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: