Անհավանական հնեագիտական հայտնագործություն. Աղջիկ, ով պահպանվել է 500 տարուց ավելի

21 May

 

 

timthumb (2)     timthumb (1) timthumb (3)timthumb (4)

Ինկերը 500 տարի առաջ զոհաբերել են 14-15 տարեկան մի աղջկա, ով հարյուրամյակների ընթացքում մնացել է Լուլայլեյկոյի լանջերին` ծովի մակարդակից 6739 մետր  բարձրության վրա, սառույցների տակ, որի հետևանքով մարմինը պահպանվել է գերազանց վիճակում: Այս մասին հայտնում է Bigpicture.ru-ն:

Աղջկա կողքին հայտնաբերել են նաև երկու զոհերի սառեցված մարմիններ՝ յոթամյա տղայի և վեց տարեկան աղջիկա: Յոթ տարեկան տղայի մարմինը նույնպես ենթարկվել է հետազոտությունների, սակայն վեցամյա աղջկա մարմինը դեռ ուսումնասիրված չէ:

Ըստ գիտնականների՝ փոքրիկին հարվածել է կայծակը, ինչն էլ կարող է ազդել հետազոտությունների արդյունքի վրա:

ԴՆԹ –ի ավանդական վերլուծության փոխարեն գիտնականներն ուսումնասիրել են դիակի սպիտակուցները և հյուսվածքները, ինչի հետևանքով պարզվել է, որ արտաքինից առողջ մումիան, ըստ երեւույթին, ունեցել է վարակիչ թոքերի բակտերիա, ինչը նման է տուբերկուլյոզի: Զարմանալի փաստ է, քանի որ առաջին անգամ է, ինչ մումիայի մեջ հայտնաբերվում է վարակ:

Եզակի մումիան հայտնաբերվել է 1999 – ին Լուլայլեյկոյի լանջերին, ծովի մակարդակից 6739 մետր  բարձրության վրա Արգենտինայի և Չիլիի սահմանի միջեւ:

Ուսումնասիրությունների ընթացքում պարզ է դարձել, որ նախքան նրանց զոհաբերելը, ամբողջ տարվա ընթացքում երեխաներին բարձրորակ սնունդով են կերակրել:

Երեխաներին զոհաբերելու փաստը վկայում է նրանց շուրջ հայտնաբերված ոսկին, արծաթը, հագուստը, կերակուրներով լի ափսեները և հետաքրքիր գլխի զարդարանքը` անհայտ թռչունի սպիտակ փետուրներից:

Պատմաբանները վկայում են, որ երեխաներին զոհաբերելու պատճառ է հանդիսացել նրանց գեղեցկությունը. բացի դրանից երեխաները համարվել են ավելի մաքուր արարածներ, քան մեծահասակները:

Հետազոտությունները կատարել են Նյու Յորքի համալսարանի գիտնականների թիմը՝ Անժելիկա Կորտելսի գլխավորությամբ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: